Երկրաշարժից Գեղարքունիքում վնասվել են բնակելի շինություններ, դպրոցներ, խանութներ. մարզպետ

Երկրաշարժից Գեղարքունիքում վնասվել են բնակելի շինություններ, դպրոցներ, խանութներ. մարզպետ

Հասարակական Ipress 2021-02-06 14:59:00 2613
fdd_yW2Cb.jpg

Գեղարքունիքի մարզում երեկ` փետրվարի 6–ին, ժամը 19։36–ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել են բնակելի շինություններ, գործող դպրոցներ, խանութներ, ավտոտնակներ, անասնագոմեր։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով`վաղ առավոտից մարզպետարանի աշխատակիցները, ԱԻՆ աշխատակիցները, համայնքապետները աշխատանքներ են տանում երկրաշարժի հետևանքով առաջացած վնասներն արձանագրելու ուղղությամբ։

«Մենք առաջնահերթ պետք է գործող դպրոցներին ուշադրություն դարձնենք, որովհետև դրանք հիմնականում հին շենքեր են և պատերի վրա ճաքեր են առաջացել։ Հաշվի ենք առնում, որ երեխաներն այնտեղ երկուշաբթի պետք է դասապրոցեսին մասնակցեն»,–ասաց Սանոսյանը։

Նա նշեց, որ համայնք առ համայնք արձանագրվելու է քաղաքացիների կրած վնասը։ Ինչ վերաբերվում է վնասների փոխհատուցմանը` այդ մաին խոսելըդե վաղէ։

«Հատուկ հանձնաժողովը վնասի գնահատում կիրականացնի, այնուհետև կուղարկեն մարզպետարան, համապատասխան թղթերը մենք էլ կուղարկենք կառավարություն, որտեղ էլ կնշենք, թե որ համայնքն ինչ վնասներ է կրել և հանձնաժողովն ինչ է արձանագրել, որից հետո արդեն կառավարությունում կքննարկեն, թե ինչ պետք է արվի»,–ասաց նա։

Հիշեցնենք`երեկ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր հոսանքի մատակարարումը։

Հիշեցնենք`փետրվարի 5-ին, ժամը 19:36-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել էր 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 6-7 բալ: Այն զգացվել էր Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում` 4-6 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժին հաջորդել է մոտ 60 սեյսմիկ իրադարձություն՝ փետրվարի 5-ից 6-ը (ժամը 11։00-ի դրությամբ), որից 5 հատը՝ M≥2.5 (բոլորն էլ ավելի թույլ էին, քան առաջին ցնցումը):

Երկրաշարժ է գրանցվել նաև այսօր` փետրվարի 6-ին` տեղական ժամանակով ժամը 11:49-ին։ Այն զգացել են նաև Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում։



 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը