Երկրաշարժերը կրկնվում են տարբեր ինտերվալներով. ԱԻՆ-ը մանրամասնում է

Երկրաշարժերը կրկնվում են տարբեր ինտերվալներով. ԱԻՆ-ը մանրամասնում է

Հասարակական Ipress 2021-02-15 14:10:00 1767
erk8asharj_ufEye.jpeg

Վերջին երկրաշարժից հետո, որը տեղի ունեցավ փետրվարի 13-ին, ժամը 15։29-ին,  ՀՀ-ում գրանցվել է 110 հետցնցում։ Դրանք բոլորն էլ շատ թույլ են եղել, սակայն հնարավոր է Նուբարաշեն գյուղում կամ Էրեբունի վարչական շրջանում ապրող բնակիչները զգացած լինեն։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը։

Մասնագետը վստահեցրեց՝ բոլոր հետցնցումները շատ ավելի թույլ են եղել և միայն զգայուն սարքերն են գրացել։ Պետրոսյանը նշեց, որ 110 հետցնցումները 0,5-ից մաքսիմում 2 կամ  3 բալ մագնիտուտ ուժգնությամբ են եղել։ Դրանք կրկնվում են տարբեր ինտերվալներով՝ 1 րոպեում կարող է երեք հետցնցում լինել, մեկ ժամում՝ մեկ հետցնցում կարող է գրանցվել։ 

«Օբյեկտիվորեն դրանք շատ թույլ ցունցումներ են, բայց որ դրանց հաճախությունը նվազում է, ուժը նույնպես թուլանում է, նշանակում է, որ էներգիայի պարկումը կատարվել է մայր ցնցումի տեսքով, որը ամենաուժեղն է այդ շարքում»։

Պետրոսյանը հավելեց, որ տվյալները հաճախ են թարմացնում ու ըստ դրանց՝ նոր, մեծ ուժգնությամբ երկրաշարժ չի սպասվում։

«Տվյալները ցույց են տալիս, որ միջին ուժի կամ թույլ ցնցումներ հնարավոր են, քանի որ սեյսմիկ ռեժիմը ակտիվացել է ոչ միայն ՀՀ տարածքում, այլև հարակից տարածքներում՝ Վրաստան Թուրքիա, Իրան սահմանային գոտու վրա։ Միջին ուժի ու թույլ ցնցումներ հնարավոր են՝ այդ թվում Նուբարաշենի օջախում, բայց հիմքեր չունենք ասելու, որ նախապատրաստվում է ուժեղ երկրաշարժ»։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից, Երևանից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն