««Երևան Սիթի»-ի տնօրենը սպառնացել է աշխատակիցներին». Բելլա Շիկարյան

««Երևան Սիթի»-ի տնօրենը սպառնացել է աշխատակիցներին». Բելլա Շիկարյան

Հասարակական Ipress 2020-04-25 12:33:00 1482
l-vpryej15oa_1SIBs.jpg

«Մարդու իրավունքների միջազգային հանրություն» ՀԿ նախագահ Բելլա Շիկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Երևան Սիթի» խանութների ցանցի մի խումբ աշխատակիցներ դիմել են մեր Աշխատողների իրավունքների պաշտպանության խմբին՝ աջակցության ակնկալիքով։

Ըստ մեր կողմից ճշտված տվյալների, «Երևան Սիթի»-ի փաստացի տնօրեն հանդիսացող Շողեր Ալեքսանյանը տեսաուղերձ-սպառնալիք է ուղարկել աշխատակիցներին, որ հանկարծ չհամարձակվեն ստանալ պետության կողմից 8-րդ աջակցության ծրագրով տրամադրվող գումարը, հակառակ դեպքում՝ ինքը աշխատավարձ չի տա այդ աշխատակիցներին։

Փաստորեն, այս մարդիկ չեն ընկալել, որ աշխատողներն իրենց ստրուկները չեն, որ աշխատավարձերը ստանում են իրենց կատարած աշխատանքի դիմաց, որ այս երկրում հեղափոխություն է տեղի ունեցել և իրենք անպատժելի չեն, որ կորոնավիրուսային իրավիճակի լարվածությունը իրենց իրավունք չի տալիս մարդկանց նսեմացնել ու ոտնահարել իրավունքները։ Այսպիսի օրերին ավելի ակնհայտ է դառնում կոնկրետ պետական կառույցի առկայության կարևորությունը, որը ԻՐԱՎԱՍՈՒ կլինի լուծելու նմանատիպ հարցերը։

Չնայած մեր ամիսներ տևած հետազոտության արդյունքներին, որը ընդունվեց ու ճանաչվեց թեմային հարող բոլոր պետական կառույցների կողմից, և սուպերմարկետների աշխատողների ներկայիս կարգավիճակը համարվեց առողջության համար խիստ վնասակար, այս ոլորտում ոչինչ չփոխվեց, օրինակ աշխատողները ինչպես պարտավոր էին ամբողջ աշխատաժամանակի ընթացքում ոտքի վրա մնալ, այդպես էլ մնաց, դեռ ավելին՝ կարող են հանգիստ սպառնալ, որ աշխատավարձ չեն տա, այն էլ այնպիսի տնտեսվարող, որը կորոնավիրուսի էպիդեմիայից ոչ թե տուժել է, այլ՝ բոլորովին հակառակը։

 Մեր ԱԻՊ խումբը հետևողական է լինելու այս հարցում և պահանջելու է պետական կառույցների համապատասխան վերաբերմունքը»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը