Երեկ Սերժ Սարգսյանին 5000 դրամով վաճառվածները, այսօր «փրկիչ» են անվանում մեր հայրենիքի Հուդային․ Նաիրի Հոխիկյան

Երեկ Սերժ Սարգսյանին 5000 դրամով վաճառվածները, այսօր «փրկիչ» են անվանում մեր հայրենիքի Հուդային․ Նաիրի Հոխիկյան

Հասարակական Ipress 2021-04-18 12:39:00 1074
ntr_A03Lq.jpg

iPress.am«Թուրքագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը։ Մի դեպքում ունեցել ենք ազգային գաղափարները կեղծ կատեգորիա համարող, մեկ այլ դեպքում՝ կոռուպցիան խրախուսող, մյուս դեպքում էլ՝ հայրենիքը վաճառող իշխանություն։

Իմ լուսահոգի ընկեր, դիվանագետ Արման Նավասարդյանը մշտապես ասում էր՝ հայ ազգը դեռ պատրաստ չէ պետականություն ունենալու։ Այն ժամանակ ես ընդդիմանում էի, այսօր հասկանում եմ, որ իրոք, նույն մարդիկ երեկ հորթի հրճվանքով պաշտում էին ԼՏՊ-ին, հետո Քոչարյանի նկարները փակցնում էին իրենց տան պատերին, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նրան համարում էին տաղանդավոր ստրատեգ, իսկ այսօր փրփրոտ բերաններով պաշտում են Նիկոլ Փաշինյանին։

Քծնելով, սողալով ու վաճառելով բոլոր սրբությունները՝ այդպիսի մարդիկ բոլոր ժամանակներում քանդել են մեր պետականության հիմքերը։ Այսօր այդպիսի մարդիկ «փրկիչ» են անվանում մեր հայրենիքի Հուդային, ով եկավ իշխանության սիրո կեղծ համբույրով, մինչդեռ դա լավ մտածված մատնություն էր։

Երեկ Սերժ Սարգսյանին 5000 դրամով վաճառվածները այսօր խոսում են կոռուպցիայի դեմ պայքարից ու անամոթաբար ասում, թե պատրաստ են Նիկոլի կողքին կանգնել ու էլի հողեր տալ թշնամուն, միայն թե նախկինների վերադարձ չլինի։

Այդպիսի մարդկանց համար փոխվում են լոկ տերերը և վաճառվելու գները։ Այդպիսի մարդիկ այսօր ծափահարում են Արցախը գործարքով հանձնողին, քանի որ դա է պահանջում իշխանության նկատմամբ իրենց քծնանքը։ Վաղը, երբ նոր իշխանություն լինի, նույն այդ մարդիկ անիծելու են Նիկոլ Փաշինյանին, քանի որ իրենց համար բարոյականությունն ու ազգային արժեքները արևածաղկի սերմի նման բան են։

Ափսոս է իմ հայրենիքը, որը արյունով հարյուրամյակներ պահում են նվիրյալները, իսկ օրերի ընթացքում քանդում են ամբոխները։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը