Էրդողանը պատասխանել է Իտալիայի վարչապետին

Էրդողանը պատասխանել է Իտալիայի վարչապետին

Միջազգային Ipress 2021-04-14 22:58:00 240
mht_FGnSx.jpg

iPress.amԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն իր մասին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի խոսքերը «անպարկեշտություն ու կոպտություն» է անվանել, քանի որ վերջինս նրան բռնապետ էր անվանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իտալացի վարչապետի հայտարարությունն իսկական անպարկեշտություն ու կոպտություն է»,- ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Դրագին Էրդողանին բնութագրել էր որպես բռնապետի՝ նշելով նրա հետ համագործակցության անհրաժեշտությունը: Այս հայտարարությունը նա արել էր այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպման ժամանակ լուսանկարվելու սենյակում վերջինիս աթոռ չէր առաջարկել:

Կազմակերպիչները բանակցողների համար ընդամենը երկու աթոռ էին նախատեսել՝ Եվրամիության եւ Թուրքիայի դրոշների ֆոնին: Դրանցից մեկը զբաղեցրել է Միշելը, իսկ երկրորդը՝ Էրդողանը: ԵՀ ղեկավարը ստիպված է եղել նստել բազմոցին՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի դիմաց, ով, ըստ դիվանագիտական արարողակարգի ավելի ցածր աստիճան ունի։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը