Էրդողանը կարևոր հայտարարություն է տարածել. մանրամասներ

Էրդողանը կարևոր հայտարարություն է տարածել. մանրամասներ

Միջազգային Ipress 2021-06-01 23:15:00 591
ba_g6eLJ.jpg

Թուրքիան Վրաստանին համարում է տարածաշրջանային համագործակցության բանալի եւ ցանկացած եռակողմ, այդ թվում՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափին աջակցելու պատրաստակամություն է հայտնում:

Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հավատում ենք, որ կկարողանանք իրականացնել տարբեր աշխատանքներ, որոնք կամրապնդեն եւ կմեծացնեն կարեւորությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում: Նշվածի շրջանակներում շատ կարեւոր է Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցությունը: Մենք՝ Թուրքիան, աջակցում ենք ցանկացած եռակողմ համագործակցությանը՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան կամ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա»,- ասել է Էրդողանը:

Նա նաեւ հայտարարել է, որ Վրաստանի մասնակցությամբ հնարավորինս արագ գերագույն ռազմավարական խորհուրդ անցկացնելու որոշում է կայացվել:

Վրաստանի վարչապետն, իր հերթին, հույս է հայտնել, որ երկու հանրապետությունները կկարողանան ավելի շատ համատեղ ծրագրեր իրականացնել եւ խորացնել համագործակցությունը: Ղարիբաշվիլին Էրդողանին հրավիրել է Թբիլիսի:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը