Էրդողանը սպառնաց Հայաստանին

Էրդողանը սպառնաց Հայաստանին

Քաղաքական Ipress 2021-06-22 11:41:00 960
aliev-armenia-l_Kr1wu.jpg

iPress.am- Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Շուշիի հռչակագրով երկու երկրների հարաբերություններում նոր փուլ է սկսվել, թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո թուրք ժողովրդին հղած ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ղարաբաղին կյանք տալուց բացի մենք միջոցներ ենք ձեռնարկում նաև մեկ ազգ, երկու պետությունների ոգուն համապատասխան, որպեսզի մեր ադրբեջանցի եղբայրներն այլևս այդպիսի աղետներ չտեսնեն։ Իմ եղբայր Ալիևի հետ Շուշիի հռչակագիրը ստորագրելուց և աշխարհին հայտարարելուց հետո մենք մեր հարաբերություններում նոր փուլ ենք սկսել»,- հայտարարել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ «շատ շուտով Թուրքիան և Ադրբեջանը հռչակագրի շրջանակներում շատ համաձայնագրեր կստորագրեն՝ դրանով իսկ ավելի ամրապնդելով երկու երկրների եղբայրության իրավական հիմքը»։

«Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության շուտափույթ բացումից մինչև մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքի գործարկում,  մենք վճռականորեն և արագ կիրականացնենք մեր օրակարգի յուրաքանչյուր կետը։ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում, որն առաջիկա ամիսներին մենք անցկացնելու ենք մեր երկրում, նախատեսում ենք այդ հարցերի հետ կապված շատ կոնկրետ քայլեր ձեռնարկել»,- հայտարարել է նա։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը