Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել

Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել

Քաղաքական Ipress 2022-04-24 16:20:00 2550
erdogan_mAFGW.png

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին: Այն հրապարակվել է նախագահականի պաշտոնական կայքում, գրում է «Էրմենիհաբեր»-ը: Ուղերձի տեքստն ամբողջությամբ՝ ստորև. «Թուրքիայի հայերի պատրիարք, հարգելի Սահակ Մաշալյան, իմ հարգելի քաղաքացիներ, սրտանց և սիրով ողջունում եմ ձեզ։

Այսօր հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու առաջին համաշխարհային պատերազմի պարտադրած դժվար պայմաններում մահացած օսմանցի հայերի հիշատակը: Մահացած օսմանցի հայերին ևս մեկ անգամ հարգանքով ոգեկոչում եմ, իսկ նրանց ողջ մնացած հարազատներին՝ անկեղծ ցավակցություններս հղում:

Առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում դեպի հավերժություն գնացած օսմանցի քաղաքացիների համար ամենակարող Ալլահից հանգստություն եմ խնդրում: Առաջին համաշխարհային պատերազմի հետ համընկած Օսմանյան կայսրության վերջին տարիները միլիոնավոր օսմանցի զավակների համար տառապանքներով լի ժամանակաշրջան է եղել:

Առանց կրոնական, էթնիկ, մշակութային տարանջատում անելու այս համատեղ ցավը հասկանալը և կիսելը մարդկության պարտքն է: Հարյուրավոր տարիներ մենք միասին ենք եղել ուրախության և տխրության մեջ։ Եվ կարևոր է, որ անցյալի վերքերը միասին բուժենք ու մարդկային կապերն էլ ավելի ամրապնդենք: Հավատում եմ, որ այս գիտակցումով տառապանքը խորացնելու փոխարեն անհրաժեշտ է 1000-ամյա խորը միասնությունից ոգեշնչվելով ապագան միասին կառուցել:

Այսպես օրինակ մեր հարևան Հայաստանի հետ այս նպատակով դրական գործընթաց ենք սկսել: Գիտեմ և շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ կարգավորման գործընթացին անկեղծորեն աջակցում են նաև մեր հայկական ծագումով քաղաքացիները, որոնք կողմ են 2 հարևան երկրների միջև սերտ համագործակցությանը:

Ակնկալում եմ, որ դուք էլ զորեղ աջակցություն կունենանք երկար տարիներ անց մեր տարածաշրջանում հանուն մնայուն խաղաղության և կայունության ի հայտ եկած այս պատմական հնարավորության գնահատմանը: Ուզում եմ վստահ լինեք՝ մենք ամեն ջանք գործադրելու ենք, որ այս հողերում դարավոր միասնության ընթացքում մեր մշակութային ու հանրային կյանքում անջնջելի հետքեր թողած մեր հայ քաղաքացիները շարունակեն իրենց կյանքը հանգստության, ապահովության ու անվտանգության պայմաններում:

Այս զգացումով և մտքերով կրկին հարգանքով հիշում եմ օսմանցի հայերին, որոնց կորցրեցինք 1-ին համաշխարհային պատերազմում, ողջունում և իմ հարգանքներն եմ հղում հիշատակի արարողությանը ներկա իմ բոլոր քաղաքացիներին»:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»