Էրդողանը Պուտինին «վերջնագիր» ներկայացրեց

Էրդողանը Պուտինին «վերջնագիր» ներկայացրեց

Քաղաքական Ipress 2021-06-17 22:15:00 516
bbf_qvJ_i.jpg

iPress.am- Մենք կոռեկտ չենք համարում խառնել Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը եւ երրորդ երկրների հետ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների թեմաները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի այցը օկուպացված հայկական Շուշի։

«Մենք ելնում ենք նրանից, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում` ռազմական գծով, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ: Մենք վճռականորեն աջակցում ենք այն քայլերին, որոնք ուղղված են Երեւանի և Բաքվի և Երևանի ու Անկարայի միջեւ երկխոսության կարգավորմանը:

Հարավային Կովկասում փոխգործակցությունը պետք է զարգանա բարիդրացիության սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով եւ հավասարակշռելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,- ասել է նա:

Մարիա Զախարովան այդպես էլ չի պատասխանել «Ռուսաստանի կողմից ստորագրված Կարսի պայմանագրի հիման վրա» հռչակագիր ստորագրած Էրդողանի և Ալիևի հարցին` դուք մեզ հե՞տ եք, թե ոչ:

Թուրքերը շարունակում են ճնշումը։ Ռուսաստանը դրական է վերաբերվում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նա նշել է, որ Մոսկվայի կողմից նախագծին խոչընդոտելու որեւէ մտադրություն չի տեսնում։

Էրդողանը չի բացառել, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացման մասին Շուշիում կնքված համաձայնագիրը կարող է ներառել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծում: «Դա դուրս չի գալիս հռչակագրի դրույթներից։ Այդ թեման կարող է իր զարգացումը ստանալ Պուտինի հետ Ալիեւի հանդիպման ընթացքում», ասել է Էրդողանը, ավելացնելով, որ ինքն էլ է հանդիպելու Պուտինին:

Դատելով Մարիա Զախարովայի պատասխանից ՝ Ռուսաստանը կայունության կոչերից բացի ասելիք չունի։ Կարելի՞ է Պուտինի և Ալիևի կայանալիք հանդիպումը համարել «ստանալ-հանձնելու» ակտ։

Lragir .am

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը