«Երբ հեքիաթները լռում են». խոնարհումի միջոցառում ` նվիրված անմահացած հերոսներին

«Երբ հեքիաթները լռում են». խոնարհումի միջոցառում ` նվիրված անմահացած հերոսներին (տեսանյութ, ֆոտոշարք)

Հասարակական Ipress 2022-04-09 20:37:00 1485
zoher_bGDVb.jpg

Armlife.am-«Երբ հեքիաթները լռում են». հենց այս խորագրով Երևանի թիվ 141 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:

Դպրոցի փառքի սրահում 10 նահատակ սաներն են՝ դարձած հուշ և պատմություն: Հենց այս դպրոցում է սովորել Արցախի պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, հետմահու «Արիության համար» մեդալով պարգևատրված Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:

Այսօր չեն հնչելու շեփորները և չեն զարկելու հաղթանակի թմբուկները: Դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների կողմից կազմակերպված միջոցառմանը պատվել էին իրենց ներկայությամբ Արմեն Լևոնի Հովհաննիսյանի մայրը՝ տիկին Մարինեն, 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Նորայրի Հարությունյանի մայրը՝ տիկին Ալվարդը, Հակոբ Սուրենի Պետրոսյանի տատիկը՝ տիկին Մարոն: Հակոբն ու Սամվելը նույնպես այս դպրոցի շրջանավարտներն էին։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Տիգրան Տոնականի Շահբազյանի մայրը՝ տիկին Արմինեն, Գևորգ Ռուստամի Խաչատրյանի մայրը՝ տիկին Լիլիթը և Մխիթար Գարիկի Գալեյանի մայրը՝ տիկին Աստղը, դպրոցի սաների հերոս քեռի՝ Ավետիս Ավետիսյանի մայրը՝ տիկին Արմինեն:

Ներկա էին նաև 44-օրյա պատերազմի մասնակից դպրոցի երեք քաջորդի սաներ՝ Դավիթ Շահնազայանը, Արսեն Քոչարյանը, Դավիթ Անդրեասյանը:

44-օրյա պատերազմում զոհվել են նաև կրթօջախի չորս սաների հայրերը՝ Ռոման Վագիֆի Դադամյանը, Վրեժ Ֆրանցի Բարսեղյանը, Արտուշ Արարատի Արզումանյանը, Արսեն Բորիսի Ահանյանը, միջոցառմանը ներկա էին հերոսների կանայք՝ Հասմիկը, Հռիփսիմեն, Էմման և Մարինեն:

Դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ դպրոցի պատերը հիշողություն ունեն. «Երբ նայում էի այս երեխաներին՝ մտովի հիշում էի Հակոբին, Սամվելին, Արմենին: Նրանք էին խրոխտ արտասանում, նրանք էին ուրախացնում: Պատերը հիշողություն ունեն: Այսպիսի միջոցառումներից հետո ցավոտ է՝ անանսելի ցավոտ, շատ ցավոտ, բայց չխոսել էլ չի կարելի: Դպրոցն ունի հրաշալի աշակերտներ, շրջանավարտներ: Հասարակությունն ամուր է այն աշակերտներով, ովքեր ուժեղ են, գիտակցված, մենք հենց այդպիսի աշակերտներ ենք տալիս հասարակությանը»,-նշեց Ա. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ամեն մի բացվող օրվա համար շնորհակալ պիտի լինենք այն տղաներին, որոնք այսօր չկան, պետք է շնորհակալ լինենք սահմանը պահող զինվորներին:

«Հայի այդ տեսակով ենք մենք հպարտ, հայի այդ տեսակն է, որ հային հայ է պահել ու դարերի երթում կարողացել ենք դիմանալ և հասնել մինչ այս օրերը: Քանի դեռ մենք հիշում ենք՝ նրանք ապրում են: Անուն առ անուն մենք պարտավոր ենք հիշել այն լուսավոր քաջորդիներին, որոնք իրենց կյանքը տվեցին այս օրվա համար, այս պահի համար: Նրանք իրենց կյանքը տվեցին հանուն վաղվա մեր գալիքի, ուրեմն պարտավոր ենք հիշել: Հիշել ու խնկարկել: Խաղաղությունը հեշտությամբ չի տրվում, ոչ մեկը մատուցարանի վրա մեզ խաղաղություն չի տա։ Հաճախ այդ խաղաղությունը մենք ձեռք ենք բերում թանկ՝ շատ թանկ գնով, բազում լուսավոր տղաների կյանքի գնով: Հավերժ փառք նրանց»,-ընդգծեց դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Երբ տեսնեմ հոգիդ խաղաղ, լիացած ու անցավ,
Կնկարեմ սիրտդ:
Երբ չորանա արցունքդ կարմիր,
Ու խարտյաշ մանուկներդ կրկին ժպտան աշխարհին,
Կնկարեմ ծառդ:
Երբ խաչդ Աստված օրհնի, ու դառնան որդիքդ տուն,
Կնկարեմ ուժդ:
Երբ թշնամիդ պատիժն իր ստանա, և լքի հողդ ամեն սատանա,
Կնկարեմ ցնծությունդ:
Երբ մասնատված մարմինդ միասնությամբ ու կամքովդ ամրանա,
Կնկարեմ ապագադ:
Հողդ եմ լինելու… մնալու եմ քեզ հետ, քո մեջ,
Ինձնից են ծլելու նոր շիվեր, որ ապրես դու,
ՀԱՅՐԵՆԻ՛Ք:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը