Եռակողմ հայտարարությունն ական է Մոսկվայի ու Բաքվի տակ. Հայաստանի անսպասելի շանսը

Եռակողմ հայտարարությունն ական է Մոսկվայի ու Բաքվի տակ. Հայաստանի անսպասելի շանսը

Քաղաքական Ipress 2021-01-08 18:29:00 1128
pop_oXjZF.jpg

Lragir.am-ը գրում է.

Հունվարի 11-ին Մոսկվայում Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հնարավոր հանդիպմանը պայմանագրի ստորագրման վերաբերյալ խոսակցություններն ու վարկածները պատահական չեն. պայմանագիրը կարող է առնչվել Հայաստանին պարտադրված եռակողմ հայտարարության «լեգիտիմացման» փորձերին եւ դրանում անորոշությունների վերացմանը: Նույնիսկ այն պայմաններում, երբ այդ անորոշությունները «լուծվում են» հայկական շահերի հաշվին, կան հանգամանքներ, որոնք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել Մոսկվայի ու Բաքվի միջեւ:

Հայաստանում անցնող ամիսներին ոչ կառավարությունը, ոչ էլ հայրենիքի փրկության կոչերով փողոց դուրս եկած քաղաքական ուժերը մատը մատին չխփեցին այդ անորոշությունների հարցում հայկական շահերն ու պահանջները ձեւակերպելու ուղղությամբ: Դրանք բավական լայն հնարավորություններ են ընձեռում քաղաքական նախաձեռնությունների համար, սակայն իշխող խմբակի ու 17-ի փրկիչների ողջ «քաղաքականությունն» ամփոփվեց ողբի, անեծքի, Ռուսաստանին երախտագիտության եւ եռակողմ հայտարարությանը հավատարիմ լինելու խոստումների մեջ:

Դա անկասկած այն է, ինչ պետք էր Պուտինին ու Ալիեւին՝ անզորության ու հուսալքության մթնոլորտը Հայաստանում: Բայց նույնիսկ դա չի լուծում այն բարդ իրավիճակը, որում հայտնվել են Բաքուն եւ Մոսկվան, եւ որը խորանալու է ժամանակի ընթացքում: Այդ իրավիճակն առաջացել է եռակողմ հայտարարության ստորագրման հանգամանքների եւ զորքերի տեղակայման հարցում խախտումների պահից, եւ շարունակվում է այլ հարցերում, առայժմ զսպվող փոխադարձ պահանջների տեսքով: Դա է ցանկացած եռակողմ կառուցվածքի կողմերից մեկի հաշվին իրականացման գինը. եռոտանին փլվում է երրորդ կողմի նույնիսկ հպատակության դեպքում:

Մոսկվան փորձում է պահել «չեզոք արբիտրի» դերը, սակայն իրականության մեջ դարձել է կողմ եւ ժամանակի ընթացքում այս հանգամանքը խորանում է՝ դրանից բխող հետեւանքներով: Հայկական գործոնը եւ հայկական իրավունքները գոյություն ունեն նույնիսկ հայերից ու նվնվան հայկական «իսթեբլիշմենտից» անկախ, եւ Մոսկվան ու Բաքուն այս կախվածությունը զգալու են ավելի եւ ավելի ուժեղ, այդ թվում արտաքին զարգացումների հետեւանքով:

Հենց այստեղ է այն շանսը, որի մասին փորձում ենք պարբերաբար խոսել համատարած ողբի ու կապիուլյանտական այս նողկալի մթնոլորտում: Հնարավո՞ր է հայկական այն ուժերի ի հայտ գալը, որոնք կբռնեն այս շանսը եւ Հայաստանը օբյեկտից կվերածեն սուբյեկտի եւ ավելին՝ արբիտրի Մոսկվայի ու Բաքվի միջեւ: Անհնա՞ր է թվում՝ քաղաքական ազգի փոխարեն ծիսական համայնք լինելու հակումների անհաղթահարելի ուժով:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը