Հրապարակվել են Հանդիպման պայմանավորվածության մանրամասները

Հրապարակվել են Հանդիպման պայմանավորվածության մանրամասները

Միջազգային Ipress 2020-10-31 01:34:00 6867
agn_QbV7U.jpg

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով, ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի, Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր, ԱՄՆ) հայտարարություն են տարածել. Համանախագահները Ժնևում հոկտեմբերի 30-ին առանձին և համատեղ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ Գործող Նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Նրանք նաև խորհրդակցություններ են ունեցել նաև ՄԱԿ Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ նախագահ Փիթեր Մոուրերի հետ:

Համանախագահները ևս մեկ անգամ կողմերին կոչ են արել լիարժեքորեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ներառյալ` մարդասիրական հրադադարի անհապաղ հաստատում` համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության, որը կողմերը վերահաստատել են Փարիզում` հոկտեմբերի 17-ին և Վաշինգտոնում` հոկտեմբերի 25-ին:

Կողմերը, առանց հրադադարի հաստատման կամ այլ պարտավորությունների նկատմամբ վերապահումների, համաձայնել են հրատապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել, ներառյալ`

- Կողմերը թիրախային հարվածներ չեն հասցնելու քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտներին` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի,

- Կողմերը ակտիվորեն ներգրավվելու են մարտադաշտում զոհվածների աճյունների վերականգնման և փոխանակման աշխատանքներում` անհրաժեշտ անվտանգային երաշխիքներ տրամադրելով ԿԽՄԿԿ և ԵԱՀԿ ԳՆ անձնական ներկայացուցչին` միջնորդության համար,

- Կողմերը մեկ շաբաթվա ընթացքում ԿԽՄԿԿ և ԵԱՀԿ ԳՆ անձնական ներկայացուցչին են տրամադրելու ներկայումս ռազմագերիների ցուցակը` մուտքի ապահովման և վերջնական փոխանակման նպատակներով,

- Կողմերը գրավոր կերպով տրամադրելու են մեկնաբանություններ և հարցեր` կապված հնարավոր հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմների հետ` համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետի: Կողմերը ներգրավվել են բաց և բովանդակային մտքերի փոխանակման գործընթացում` նպատակ ունենալով չժճշգրտել իրենց բանակցային դիրքորոշումները համապարփակ լուծման հիմնարար տարրերի շուրջ` համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետի:

Համանախագահները շարունակելու են ակտիվորեն աշխատել կողմերի հետ` հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու համար:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը