Աուդիոձայնագրություններ և սքրինշոթեր, որ մերկացնում են Միքայել Մինասյանի սուտը

Աուդիոձայնագրություններ և սքրինշոթեր, որ մերկացնում են Միքայել Մինասյանի սուտը

Քաղաքական Ipress 2020-06-21 14:46:00 786
nii_i3Q1U.jpg

«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի՝ «երկար տարիներ ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի թերթը» հայտարարությանը. «Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը իր հերթական խոհանոցային տեսանյութում անդրադարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթին: Եթե կարճ ձևակերպենք նրա ասածը, իմաստը հետևյալն է. ինքը փող է տվել մեր թերթին, որպեսզի իր ընտանիքի մասին վիրավորական հրապարակումներ չլինեն:

 

Էստեղ, ինչպես ասում են, Մինասյանն աղտոտել է իր եփած բորշչը և հանգամանքների բերումով մենք հիմա կապացուցենք այդ մարդու էությունը և բոլորդ կտեսնեք, որ շանտաժը նրա և նրա ընտանիքի հիմնական գործելակերպն է:

Ընդգծենք, այն ինչ կկարդաք ստորև, հիմնավորված է աուդիոձայնագրություններով, սքրինշոթերով: Նաև ուզում ենք ասել, որ այսպես ստացվել է ոչ թե այն պատճառով, որ մենք ինչ-որ մեկին թաքուն և նենգաբար ձայնագրել ենք, այլ պարզապես աուդիոհաղորդագրությունները և տեքստային հաղորդագրությունները դարձել են այս խոսակցության հիմնական գործիքը և Մինասյանի երեկվա զառանցանքից հետո հաճելի զարմանքով արձանագրեցինք, որ այդ ամենը դեռ պահպանվել են սոցիալական ցանցի արխիվում: Նկատի ունենք, այս պատմության մեջ ոչ ոքի նկատմամբ ոչ մի անազնվություն թույլ չենք տվել, ինչը շատ կարևոր է:

Ասենք նաև, որ առնվազն այս փուլում կօգտագործենք պայմանական անուններ, իսկ խոսակցության բովանդակությունը կփոխանցենք ճշգրիտ՝ բայց որոշակիորեն խմբագրված, ավելի ճիշտ՝ մաքրագրելով այն տնայնախոսույթունից, երբեմն՝ հայհոյախոսությունից: Ի վերջո, այն ժամանակ մարդիկ չեն ակնկալել, որ սա երբևէ հրապարակվելու է և ուրեմն հաղորդակցությունը մաքուր գրական հայերենով չի եղել:

Եվ ուրեմն՝ մի քանի տարի առաջ «Հայկական ժամանակի» կայքում՝ armtimes.com-ում, տպագրվում է մի նյութ մի դատական պրոցեսի մասին, որի վերնագիր է դառնում դատավարության մասնակիցներից մեկի կողմից արած հայտարարությունը, որի մեջ օգտագործվում է Սաշիկ և Միշիկ ձևերը:

Մի անձ, ով Հայաստանում հայտնի է որպես Միքայել Մինասանի անձնական ներկայացուցիչ (անվանենք նրան՝ Այսինչ) և այսօր էլ հանդես է գալիս այդ դերում, Միջնորդի միջոցով (անվանենք նրան՝ Միջնորդ) կապվում է «Հայկական ժամանակի ղեկավար ներկայացուցիչներից մեկի հետ, թողնելով հետևյալ հաղորդագրությունը. «Այսինչն էր զանգել. «ՀԺ»-ում նյութ կա, որ վերնագրի մեջ գրված է Միշիկ: Ասում է՝ մենք ժամանակին պայմանավորվածություն ունենք, թե համագործակցություն (նկատի ունի՝ «ՀԺ»-ի հետ), որ այդ ձևով չգրվի, խնդրում է, որ փոխեն: Ավելի շատ՝ Սաշիկի մասով չէ, Միշիկի մասով: Կարճ ասած՝ խնդրանքն էն էր, որ վերնագիրը փոխվի: Ասացի՝ կփոխանցեմ»:

«ՀԺ»-ի ներկայացուցիչն այս ուղերձին պատասխանել է հետևյալ կերպ. «Ի՞նչ պայմանավորվածություն: Խնդրանքը հասկացա, բայց ի՞նչ պայմանավորվածություն: Չի լինի, առավելևս, եթե զուգահեռ խառնակիչ ձևակերպումներ են օգտագործվում: Էդ ո՞ւմ հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն և ո՞վ է պայմանավորվել: Քանի որ քո միջոցով է ասել, թող քեզ էլ պատասխանի կոնկրետ, էդ ի՞նչ պայմանավորվածություն է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը