«Դուք գիտեիք, որ ինքն էդ դեղից ալերգիա ունի». մանրամասներ մահացած ծննդկանի դեպքից

«Դուք գիտեիք, որ ինքն էդ դեղից ալերգիա ունի». մանրամասներ մահացած ծննդկանի դեպքից

Հասարակական Ipress 2020-09-18 14:46:00 5349
hil_lN1Sc.jpg

Երեկ «Շենգավիթ» ԲԿ-ում 30-ամյա ծննդկան է մահացել: Իրավաբան․net-ի հետ զրույցում մահացած կնոջ ընկերուհին, Արփինե Մարգարյանը պատմեց դեպքի մանրամասները։

Նրա խոսքով՝ Սեդան 41 շաբաթական հղի է եղել և քանի որ ծննդաբերության ժամկետը անցել էր, օր էր նշանակվել արհեստական ծնունդ կազմակերպելու համար։

«Օր էր նշանակվել ու Աշոտը, «Շենգավիթ» ԲԿ-ի իր բժիշկը, կանչել էր հիվանդանոց։ Ի սկզբանե հաշվառված է եղել Սիրունյան Աշոտի մոտ, ի սկզբանե եղել է պայմանավորվածություն, որ պետք է ինքը ընդունի ծնունդը ու գնացել են առավոտից նորմալ է եղել, մինչև ժամը 6-ը մենք եղել ենք Սեդայի հետ կապի մեջ։ Ասում էր՝ լավ է, նորմալ է, քայլում եմ: Բժիշկ ասում էր՝ մի 2 ժամ ու վերջ, կծնվի։ Հետո կապը կորում է ու գիշերը 11-12-ին մենք ենք արդեն զանգում բժշկին, ինքը էլի հանգստացնում է, ասում է՝ ամեն ինչ նորմալ է: Մենք բոլորս այդ ընթացքում հիվանդանոցի տարածքում էինք, բակում սպասում էինք նորության: Ու արդեն 2-ին մոտ Սիրունյանը զանգում է ամուսնուն ու ասում՝ դեղ ենք ներարկել, որից Ձեր կինը ունի ինչ-որ խնդիր ունի ու վատ վիճակում է հիմա»,-պատմում է Արփինեն:

Նրա խոսքով՝ մինչև այս հղիությունը Սեդան արտաարգանդային հղիություն է ունեցել և այդ ժամանակ «Աստղիկ» ԲԿ-ում է պարզվել, որ որոշ հակաբիոտիկներ նրան հակացուցված են, Սեդան այն ժամանակ կոմայի մեջ էր ընկել։

«Բժիշկը իմացել է այդ դեղի՝ Սեդայի վրա ազդեցության մասին։ Դեղի մասին նշված էր նաև Սեդայի անկետայում»-նշում է Արփինեն։

Ըստ հարզատների՝ բժիշկներն են մեղավոր Սեդայի մահվան համար և պետք է պատասխան տան։

«Փորձում ենք մտնել հիվանդանոցի շենք, ախրաննիկները, ոստիկանները շարված՝ ռեակցիա չեն տալիս: Ստացվեց այնպես, որ ժամը 5-ին մոտ փորձեցինք ոստիկանների պատը ճեղքել, անցնել առաջ: Նոր բարեհաճեցին ամուսնուն կանչել վերև և ցույց տալ Սեդայի մարմինը: Սրսկել են այն դեղը, որը չպետք է սրսկեին, ամուսինը գոռացել ա՝ բա ո՞նց, Դուք գիտեիք, իր բժիշկն եք, Դուք գիտեիք, որ ինքն էդ դեղից ալերգիա ունի, ինչ վիճակում ա հայտնվում, Դուք անկետայի մեջ գրել եք, որ ինքն այդ դեղից վատանում է, Դուք եք օգնել, որ նա հղիանա: Էդ նույն դեղը սկսկելով՝ իրեն հասցրել են մահվան»,- պատմեց Արփինեն:

Մահացած ծննդկանի հարազատները դիմել են ոստիկանություն։

Արփինեի խոսքով՝ գիշերը ժամը 2-ին իրենց հիվանդանոցից ուղարկել են դեղ գնելու, դեղը գնել ու բերել են:

«Հիվանդանոցը մեզ՝ հարազատներին, ուղարկում է էսինչ ապտեկայից դեղ բերելու, որ տան, որպեսզի թոքերից ջուրը դուրս գա: Գնում, բերում ենք, բայց Սեդան այդ ժամանակ արդեն չի եղել, մեզ չեն ասել, անընդհատ ասում էին՝ ստաբիլ  է վիճակը»,- ասաց ծննդկանի ընկերուհին:

«Շենգավիթ» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բադալյանի հետ, ով ասաց, որ ավելի ուշ իրենք ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն կտարածեն:

Նրա խոսքով՝ բժիշկն ամեն ինչ արել է Սեդայի կյանքը փրկելու համար։

Սեդան աղջիկ է ունեցել, երեխան նորմալ վիճակում է․ «Սեդան ուզում էր անունը Նարե դնել»։

Поделиться
Класс
Send
img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

img2429_K9Lkb.jpeg

«էս Մարտիրոսի գա՞ռ ա, դե սարերի միսն ուրիշ ա էլի, շատ համով ա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

img2428_teu0D.jpeg

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

img2427_fCf00.jpeg

«Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք»․ Ալիև

img6650_ek3Ho.jpeg

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն

img2421_WnM7u.jpeg

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

img2855_iyWlG.jpeg

Քիչ առաջ երկրաշարժ եղավ Հայաստանում

img2395_NU_I1.jpeg

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Իրադարձային 13227

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9171

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3087

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Հասարակական 1128

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Հասարակական 459

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 417

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 339

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»

Իրավունք 201

Դատախազը հաստատեց. Կկալանավորվեն մեղադրյալները

Իրադարձային 192