ՏԵՍԱՆՈՒԹ. Տեսախցիկին ձեռքով արա, դու ադրբեջանցիների տեսադաշտում ես

ՏԵՍԱՆՈՒԹ. Տեսախցիկին ձեռքով արա, դու ադրբեջանցիների տեսադաշտում ես

Հասարակական Ipress 2020-12-11 14:35:00 4017
bv_3yXxS.jpg

Panorama.am-ը գրում է․

Դեկտեմբերի 5-ին հայաստանյան մի քաղաքում՝ օրինակ Կապանում, քաղաքացին գնում է խանութ հաց առնելու։ Հետաքրքրվում է՝ հացը թա՞րմ է։ Վաճառողուհին պատասխանում է՝ առավոտյան են ստացել։

Խանութում ու դրան կից տան բակում տեղադրված տեսախցիկների ֆիքսածը հայտնվում է ադրբեջանցի հաքերների ձեռքում, ապա տարածվում սոցիալական ցանցերում։

Ի դեպ, ադրբեջանցին, որ տարածել է այս տեսանյութը մտահոգություն է հայտնում, որ Հայաստանում ամենուր՝ թե փողոցում, թե խանութում շրջում են առանց դիմակի։

Հայաստանում մարդն իր տան խոհանոցում հաց է ուտում, նրան հետևում են Ադրբեջանում, մեկ ուրիշը գնում է օդանավակայան, հետևում են թշնամի երկրում։ Արդյունքում թշնամին շատ հանգիստ կարողանում է տեղորոշել Հայաստանի քաղաքացիներին, հետևել կուտակումներին, ստանալ հասարակական նշանակության օբյեկտների տեղակայման ու այլնի մասին շատ կարևոր ինֆորմացիա, որը ռեալ սպառնալիքներ կարող է պարունակել քաղաքացիների ու ազգային անվտանգության համար։

«Հետախուզության համար ֆանտաստիկ աղբյուր է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասրձագանքելով երևույթին՝ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Օրինակ, պատերազմի ժամանակ թշնամին կարողացել է այդ տեսախցիկների միջոցով հետևել փողոցներում ինչքան մարդ կա, խանութներում հերթեր կա՞ն, թե՞ ոչ, ի՞նչ ապրանքների պակաս կա։

«Եղել են դեպքեր, երբ տների տեսախցիկները կոտրել են ու միացրել են Ադրբեջանի հիմնը՝ վախեցնելով մարդկանց»,-նշեց փորձագետը։

Ադրբեջանցիների թիրախում չհայտնվելու համար՝ տանը, բակում, խանութում, սրճարանում, բանկում, օդանավակայանում տեսախցիկ տեղադրող քաղաքացիները պետք է ուշադիր ու զգոն լինեն։

«Այնպես չէ, որ ադրբեջանցիները շատ ուժեղ հաքերներ են, խնդիրը մեր անուշադրությունն է։ Երբ մարդիկ գնում են տեսախցիկ, խոսքը ինտերնետին կպնող տեսախցիկների մասին է, դրանք ունեն գործարանային մուտքային տվյալներ՝ լոգին և գաղտնաբառ։ Գործարանը սովորաբար գրում է admin, admin կամ նման ստանդարտ մի բան, դա արվում է, որպեսզի հեշտ մուտքի հնարավարություն լինի, կարգավորումները տաս ու դնես քո գաղտնաբառը։ Ցավոք սրտի, մեծամասնությունը գաղտնաբառը չեն փոխում, մնում է admin, admin: Ադրբեջանցիներն էլ օգտվում են տեսախցիկների համար նախատեսված որոնողական համակարգերից, օրինակ փնտրում են կոնկրետ ընկերության արտադրած տեսախցիկներ, որոնք  տեղադրված են Հայաստանում, ցանկը բերում է, ընտրում են, որի գաղտանաբառը փոխված չէ, մուտք են անում, իրենք  դառնում տեսախցիկի տերը»,-մանրամասնեց փորձագետը։

Նման իրավիճակում չհայտնվելու, թշնամուն կարևոր տեղեկություններ չտրամադրելու համար Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ստուգել կարգավորումները, եթե չեն հասկանում, ապա հիշել տեսախցիկը տեղադրողին կամ էլ դիմել Google-ի օգնությանը։

Փորձագետը չի զարմանա, եթե նման կադրեր տարածվեն զորամասերից։

«Անփութությունը մեր բնավորության գծերից է։ Առավել զգոն, ուշադիր, լուրջ լինելու դեպքում կարելի է հասնել նման դեպքերի 95 տոկոսով կրճատման։ Հնարավոր են շատ քիչ դեպքեր, երբ հին տեսախցիկների ծրագրերը հնացած են ու կա խոցելիության հնարավորություն։ Պետք է ստուգել ծրագրային ափդեյթներն ու թարմացրել դրանք»,-ասաց Մարտիրոսյանը։

Բացի տեսանյութերից ադրբեջանցիների օգտատերերը հրապարակում են ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթեր, վարորդական իրավունքի վկայականներ, բժշկական հետազոտությունների պատասխաններ, բանակային քարտեր։

Այս օրերին Երևանում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Wifi-ի կապը եղել է «Ղարաբաղը Ադրբեջանն է» անունով։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, սա մասամբ պայմանավորված է մոդեմի կարգավորումների բացակայությամբ։

«Բայց այստեղ խնդիրն ավելի բարդ է։ մոդեմների ծրագրային ապահովումը շատ դեպքերում հին է լինում, պետք է մարդը մտնի ինքնուրույն թարմացնի, բայց շատերը չգիտեն, թե ինչպես պետք է անել։ Պատերազմի օրերին դա անում էր պրովայդերը, բայց այս հարցը բարդ է, օրինակ, ի՞նչ պետք է անի միայնակ տնային տնտեսուհին, երբ գլուխ չի հանում սարքավորումներից։ Լուծման համար համալիր քայլեր են պետք, քանի որ այլ վտանգներ էլ են հնարավոր։ Օրինակ, մոդեմի մեջ կարող են այնպիսի կարգավորումներ անել, որ մարդիկ հայտնվեն լրիվ ուրիշ կայքում»,-ներկայացրեց նա։

Մարտիրոսյանի խոսքով, խնդրի լուծման գործում պետք է մեծ դերակատարում ունենա պետությունը, պետք է պատրաստվեն ու հեռուստաընկերություններով հեռարձակվեն սոցիալական գովազդներ, որոնք մարդկանց կբացատրեն, թե ինչ պետք է անել։

«Խնդիրը կա, պետք է ակտիվորեն աշխատանքներ տարվեն այն կանխելու ու լուծելու համար»,-ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը։

ԱԱԾ-ն, եթե հետաքրքրություն ցուցաբերի այս նյութերը տարածող ադրբեջանցի օգտատիրոջ վերաբերյալ, Panorama.am-ը կարող է տրամադրել նրա էջի հղումը։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել