«Կապանի հատվածից հետ ենք քաշվել 21 կմ, Մեղրից՝ 7-8 կմ, Գորիսից՝ 9 կմ». Մելքումյան

«Կապանի հատվածից հետ ենք քաշվել 21 կմ, Մեղրից՝ 7-8 կմ, Գորիսից՝ 9 կմ». Մելքումյան

Հասարակական Ipress 2021-02-15 19:49:00 306
bdi_ZEjhI.jpg

Սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվել է պատերազմը, սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի պետական դուման հրատապ նիստ է հրավիրել, նիստը վարում էր Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը մեկ օրակարգային հարցով՝ անմիջապես կրակի դադարեցման միջոցառումների մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Նա պատմեց, որ հարցի զեկուցողը ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն էր, և ինքն ուղիղ եթերում հետևում էր։ Ելույթ են ունեցան բոլոր ֆրակցիաների ղեկավարները, բոլորն էլ կարծում էին, որ անմիջապես պետք է կոչ արվի, որ կրակը դադարեցվի, և միջնորդական առաքելությամբ գան Հայաստան, Արցախ, հետո գնան Բաքու, որ կտրուկ միջոցներ ձեռնարկեն, քանի որ հնչում էին մի քանի հարյուր զոհերի մասին, և հենց այդ նիստը վերջացավ, բոլորը միաձայն քվեարկել են այդ որոշման ընդունման օգտին։

«Վոլոդինն ասաց՝ անմիջապես կապվեք Ադրբեջանի Մեջլիսի և Հայաստանի խորհրդարանի ձեր կոլեգաների հետ և տեղ հասցրեք մեր որոշման մասին: Կալաշնիկովը առաջինն ինձ զանգեց, ասաց՝ մենք ունենք առաջնային ամենաբարձր մանդատ և երեք ժամ հետո կլինենք Երևանում և հղում արեց 1994 թվականի Բիշքեկյան համաձայնագրերին, ինչպես այն ժամանակ էլ միջոցներ ձեռնարկել, որ զոհեր չլինեն: Ես կապվել եմ Ազգային ժողովի ղեկավարության հետ և տեղյակ պահել՝ ինչ եք ասում, այսպիսի որոշում կա, և որևէ արձագանք չստացանք, ավելին՝ ըստ էության, համարժեք ընկալում չեղավ, որովհետև եթե ռուսաստանյան մեր գործընկերները գալիս են, ուրեմն խաղաղապահներ և այլն,… ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ խաղաղապահ, որովհետև ապատեղեկատվության, ստի պայմաններում մենք կարծում էինք, որ մենք հեսա Գետաշենը, Շահումյանը գրավել ենք, մոտենում ենք Գանձակին, այնտեղ թեյ ենք խմելու, և այդ պահին համարժեք ընկալում չեղավ: Դումայի որոշման գրավոր փաստաթուղթը ինձ մոտ է, փաստորեն ձախողվել է, որ Դուման իր միջնորդական առաքելությունն իրականացնի»,- նշեց Մելքումյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ ներկա հարաբերությունների մակարդակին՝ պատգամավորը նշեց. «Անձամբ ես, կուսակցությունը և պարոն Ծառուկյանը կարծում ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այն վիճակով, որ հիմա կա, հեռու է բավարար լինելուց, մենք պետք է Ռուսաստանի հետ հարաբերություները մի նոր որակի և նոր ինտեգրացիոն մակարդակի բերենք, նոր ռազմավարական գործընկերներ լինելու հանգամանքն արձանագրենք, ոչ թե այսօրվա իշխանության նման խեղճացած, բարդույթներով, այն, ինչ տեսանք հունվարի 11-ին, որ ռազմագերիների ազատագրման հարցը չլուծվեց»:

Նրա խոսքով՝ այսօր մենք չգիտենք՝ Հայաստանի տարածքն ինչքա՞ն է, ըստ նրա՝ Խորհրդային տարիներին մի քանի անգամ քննարկվել է Սոթքի ստորգետնյա ճանապարհով դեպի Ադրբեջանի տարածք մտնելու խնդիրը և Խորհրդային Հայաստանը մեծ վարձավճար է վճարել, որ այդ մասի շահագործման թույլտվություն ունենա:

Մելքումյանը, անդրադառնալով Շուռնուխ գյուղի խնդրին, հարց հնչեցրեց, ինչպե՞ս կարող է Շուռնուխ գյուղի փոստը լինել Ադրբեջանի տարածքում, քանի որ փոստը ինդեքս է ունենում և նամակը չի կարող գնալ Ադրբեջան և հետ գա, տան Շուռնուխ գյուղի բնակչին. «Շուռնուխը անտառտնտեսության օժանդակ տնտեսություն է եղել՝ հատուկ կարգավիճակով, անտառային մասը, որը գնում է դեպի Ադրբեջան, ահագին մաս 1984-86 թ․ հանձնվել է հայկական կողմին և դրա դիմաց հայկական կողմից տրվել է Մազրիդուզ մեծ տարածքը։ Հիմա և՛ սա, և՛ մյուսը Ադրբեջանի տարածք են: Սա նշանակում է, որ չկա ուժ, հզորություն, պատվախնդրություն, որ կարողանան հավուր պատշաճի բանակցել, իսկ դա պետք է փաստաթղթերով, ռազմական, վարչական քարտեզներով իրականացնել»:

Հարցին, թե կապի մե՞ջ է ռուս գործընկերների հետ, ստորագրված երրորդ փաստաթղթի մասին ի՞նչ տեղեկություններ են իրեն փոխանցել, Մելքումյանը նշեց, որ այդ փաստաթուղթը, որն կա, շարունակությունն է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի: Նա նշեց, որ երբ հանդիպել են Մեղրիի, Կապանի, Գորիսի, Սիսիանի համայնքապետների հետ, ասել են, որ նոյեմբերի 9-ի համաձայնությամբ պետք է զորքերը մնային այնտեղ, որտեղ կանգնած էին, բայց մենք հետ քաշվեցինք.

«Կապանի հատվածից մենք 21 կմ հետ ենք քաշվել, Մեղրիի հատվածում 7-8 կմ, Գորիսի հատվածում 9 կմ, այսինքն՝ հետ ենք քաշվել այն բնագծերից, որոնք ձևավորված և կահավորված ինժեներական կառույցներով բնագծեր էին, ո՞նց կարան հետ կանչվել, հո բանավոր հրամանով չեն հետ քաշվում, ես հակված եմ, որ այդ փաստաթուղթը եղել է մինչև այդ, որովհետև փաստաթղթի ժամկետը ֆիքսված չէ, թե երբ է եղել: Հետ են քաշվել, որից հետո GPS-ներն են հանդես եկել, որոնք Հայաստանի վարչական սահմաններից են տանում»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը