Դպրոցներն անցնում են հեռավար ուսուցմա՞ն

Դպրոցներն անցնում են հեռավար ուսուցմա՞ն

Հասարակական Ipress 2021-03-15 20:24:00 13599
mm_LBloO.jpg

168.am–ի տեղեկություններով՝ կառավարությունը որոշում է կայացրել երկու շաբաթով փակել հանրակրթական դպրոցները, որին կհաջորդի ևս մեկ շաբաթ՝ գարնանային արձակուրդների հաշվին։  Այսինքն՝ 3 շաբաթով կփակվեն հանրակրթական բոլոր հաստատությունները, և դասընթացները կշարունակվեն օնլայն ռեժիմով։

Աղբյուրի ի հետ զրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ հանրակրթական դպրոցներում հեռավար ուսուցման անցելը կախված է Առողջապահության նախարարության համապատասխան ցուցումներից։

«Այդ ամենը որոշում է ոչ թե ԿԳՄՍ նախարարությունը, այլ այդ հարցը կարգավորվում է Առողջապահության նախարարի հրամանով՝ համապատասխան ցուցումներով։ Երբ նման ցուցում լինի, ուրեմն՝ կառաջնորդվենք՝ ինչպես և  հանրապետության շատ հաստատություններ, հիմնարկներ, ժամանցի կենտրոններ։ Հիմա գործում է այն հրամանները, որոնցով մենք աշխատում ենք, այսքանը»,- նշեց ԿԳՄՍ նախարարի խոսնակը։

Նույն հարցի վերաբերյալ Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը 168.am-ին փոխանցեց, որ նման խոսակցություններ ու լուրեր գրեթե ամեն օր շրջանառվում են, սակայն Առողջապահության նախարարությունը պաշտոնական հերքում օրերս արդեն տարածել է։

«Նման բան դեռ չի քննարկվում, եթե քննարկվի՝ առաջինը մենք կտեղեկացնենք։ Այս պահին որևէ փոփոխություն չկա, և որևէ նոր բան չեմ կարող ասել»,- եզրափակեց ԱՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Mediaport-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին հանձնարարել է ԱԱԾ-ին նախապատրաստել համապատասխան հիմքեր մարտի 15-ից կորոնավիրուսի վիճակի վատթարացման պատրվակով երկիրը կրկին փակելու, հավաքներն արգելելու համար։ Ըստ պլանի՝ երկիրը կվերադառնա խիստ սահմանափակումների ռեժիմ՝ օնլայն դասապրոցեսով, հանրային վայրերի աշխատանքի արգելքով: Ըստ պորտալի՝ Փաշինյանի հրահանգից հետո կորոնավիրուսի դեպքերը կտրուկ սկսել են աճել, քանի որ հանձնարարվել է համատարած դրական պատասխաններ տալ պոլիկլինիկաներում հանձնված թեստերին։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը