Իրավաբան Էմիլ Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Դպրոցներում ցուցադրվել է պատվաստումը գովազդող ֆիլմաշար «Պատվաստում. միակ ելք» անվանմամբ։
Հորդորում եմ բոլոր մտահոգ ծնողներին զերծ պահել և թույլ չտալ նման ֆիլմերի դիտումը Ձեր երեխաներին։ Ոչ մեկը իրավունք չունի առանց ծնողի գիտության դպրոցներում նմանատիպ ֆիլմաշարերով քարոզչություն իրականացնել, լինի դա դասատու, դպրոցի տնօրեն, բժիշկ, թե այլ որևէ մեկը, նման տեղեկատվություն ստանալուն պես անմիջապես գնացե՛ք դպրոց և տեր կանգնե՛ք Ձեր երեխաներին, անհրաժեշտության դեպքում նաև օրենքի ուժի և ցանկացած ուժի կիրառմամբ։
Նման տեղեկատվություն ստանալուն պես խնդրում եմ նաև անմիջապես տեղյակ պահել ինձ, դեպքի վայրի, տվյալ դպրոցի և քարոզչություն իրականացնող անձանց մասին տվյալները։

