ՖՈՏՈ. Դպրոցի տնօրենը վատացել է, նա կորոնավարակակիր է. ինչ պետք է անի կոլեկտիվը

ՖՈՏՈ. Դպրոցի տնօրենը վատացել է, նա կորոնավարակակիր է. ինչ պետք է անի կոլեկտիվը

Հասարակական Ipress 2020-09-23 12:15:00 2994
korona_NmqXk.jpg

Դեռեւս օգոստոսի 26-ին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը համապետական ծնողական ժողովի ժամանակ հայտարարել էր, որ ուսուցիչները մինչեւ ուսումնական տարվա մեկնարկը՝ սեպտեմբերի 14-ը, կթեստավորվեն: Թեստավորումը կիրականացնի առողջապահության նախարարությունն՝ անվճար։

Բայց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի հայտարարությունը կարծես թե մնաց օդում, քանի որ օրինակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի դպրոցներում չեն հասցրել ուսուցիչներին թեստավորել մինչ օրս։ Ավելին, ArmLur.am-ին անգամ տեղեկություններ հասան, որ օրերս դպրոցներից մեկի տնօրենի ինքնազգացողությունը հենց դպրոցում հանկարծակի վատացել է, նրան շտապ թեստավորել են ու պարզվել է՝ կորոնավիրուսով վարակված է:

Հասկանալի է, որ սա միակ դեպքը չէ, նման իրավիճակներ էլի կունենանք, քանի որ ունենք վատ կառավարում, բացթողումներ, որոնց դեպքում հատուցումը կարող է ճակատագրական լինել։

Հիշեցնենք, որ Արտակարգ դրության վերացումից և կարանտինային ռեժիմի անցնելուց հետո համաճարակային իրավիճակի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են մարզպետարաններն ու համայնքապետարանները, ավելին. արտակարգ դրության փոխարեն այսուհետ կարող է հայտարարվել կարանտին որոշակի տարածքում։ Կախված հիվանդության տարածվածությունից կարանտին հայտարարողը կարող է լինել մարզպետը, կամ համայնքի ղեկավարը, կամ կառավարությունը։

Հավելենք, որ հիշատակված դպրոցի վերաբացման օրը՝ սեպտեմբերի 14-ին, դպրոցի բակում մեծ միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցել է նաեւ Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը:

Առանց դիմակի երեխաներին ողջունում է քաղաքապետը

Ու փաստորեն չի բարձրացվել ուսուցիչների թեստավորման հարցը ու արդյունքում ունենք ռիսկի տակ հայտնված մի ողջ կոլեկտիվ, աշակերտներ։ Ստացվում է՝ ՀՀ առողջապահության նախարարությունն իր սահմանած պահանջներին տեր չէ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, մարզային իշխանությունները համավարակի դեմ պայքարում են խոսելով։ Դրա համար է, գործ անելուն ժամանակ չի մնում։

Հիմա, եթե պարզվի, որ Վարդենիսի այդ ուսուցիչները եւս վարակված են, հարց կդրվի դպրոցի հետագա գործունեության դադարեցման, մինչդեռ երբ դպրոցները բացվում էին վերապահումներ կային, վախեր, որ պետք է հստակ պահել բոլոր կանոնները՝ հանուն երեխաների:

Ու հիմա մեծ հարց է առաջանում․ ՀՀ այլ համայնքներում, որտեղ եւս ուսուցիչներին չեն թեստավորել, ինչ «անակնկալներ» են սպասվում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը