Սուրենավանի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն ու ծնողները վիրավորված են Նիկոլ Փաշինյանից.Տեսանյութ

Սուրենավանի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն ու ծնողները վիրավորված են Նիկոլ Փաշինյանից.Տեսանյութ

Հասարակական Ipress 2020-06-24 19:50:00 3528
qq_cIvVK.png

«Արմնյուզ» Հեռուստաընկերության «Դռնից ներս» ֆիլմաշարն անդրադարձել է Արարատի մարզի Սուրենավան գյուղի պատմության ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանին, որը պայքարում է իր բարի անունը վերականգնելու համար:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ իր աշակերտների հետ արված լուսանկարը վարչապետ Փաշինյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում` որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց, ինչի հետևանքով սեփական դիմում-ի համաձայն 23 տարվա աշխատանքային փորձով մանկավարժը մեկ օրում կորցրել է աշխատանքը:

Հասմիկ Աբրահամյանը պատմել է, որ իր դասարանի աշակերտների հետ ունեն շատ ջերմ հարաբերություններ: Դասապրոցեսի ընթացքում պատմության դասերն անցկացրել են Հայաստանի պատմամշակութային վայրեր այցելելով և դա հերթական հանդիպումն էր։

Փաշինյանի կողմից լուսանկարի հրապարակումը ուսուցրուհին ու դասարանի աշակերտների ծնողները համարում են մարդու իրավունքների ոտնահարում, քանի որ լուսանկարում անչափահաս երեխեաներ են եղել, իսկ մեկնաբանություններում ատելության և անպարկեշտ խոսքեր են գրվել իրենց հասցեին:

Հասմիկ Աբրահամյանը համոզված է` այդպես հարցեր չեն կարգավորում, այն էլ երկրի ղեկավարի մակարդակով: Նա պատմել է, որ երեխաների մտահղացման մասին վերջին պահին է իմացել և չկարողանալով մերժել` միացել է բացօթյա միջոցառմանը, հաշվի առնելով փաստը, որ իրենց գյուղում չկային ոչ կորոնավիրուսով վարակման դեպքեր, ոչ հիվանդների հետ շփում ունեցած անձինք:

Ըստ նրա՝ պահել են հակահամաճարակային կանոնները` կրել են դիմակ, հաճախակի ախտահանել են ձեռքերը: Ընդունում է իր սխալը, բայց չի կարող համակերպվել, որ սեպտեմբերի մեկն առանց իրեն պիտի տոնեն: 5-րդ դասարանից ստանձնել է դասղեկի պարտականությունները, իսկ 2020-2021 ուսումնական տարում պիտի իր աշակերտներին աջակցեր բուհ ընդունվելու գործընթացում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը