Այսօր մենք միանում ենք մարդկությանը՝ հիշատակի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերին. Դոնալդ Թրամփ

Այսօր մենք միանում ենք մարդկությանը՝ հիշատակի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերին. Դոնալդ Թրամփ

Միջազգային Ipress 2020-04-24 18:54:00 4113
gnn_2ZxFb.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ. «Այսօր մենք միանում մարդկությանը՝ հիշատակի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի զոհերին։

Օսմանյան կայսրության վերջին տարիներին՝ 1915թ․ սկսած, տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին զոհ են գնացել մեկուկես միլիոն հայեր։

Հիշատակի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում մաքառումների ուղով անցած ու իրենց կյանքը կորցրած զոհերին և, միաժամանակ, փաստում մեր հանձնառությունն ի նպաստ առավել մարդասիրական ու խաղաղ  աշխարհի։ Ամեն տարի Ապրիլի 24-ին մենք վերհիշում ենք հայ և ամերիկացի ժողովուրդների ամուր ու տևական կապերը։

Մենք հպարտանում ենք Ամերիկայի հայկական և սիրիական նպաստամատույց կոմիտեն հիմնած ամերիկացիներով, որոնց 1915թ․ սկիզբ առած առաջադեմ նախաձեռնության շնորհիվ հայ փախստականներին էր հասնում այնքան անհրաժեշտ մարդասիրական օգնությունը, և երախտապարտ ենք այն հազարավոր ամերիկացիներին, որոնք վտարանդի հայերին աջակցելու նպատակով միջոցներ տրամադրեցին կամ կամավորագրվեցին։

Այս օրը մենք արժանին ենք մատուցում հայ ժողովրդի ուժին ու տոկունությանը՝ ի դեմս ողբերգության։ Բարեբախտաբար, բազմաթիվ  հայեր հանգրվան են գտել մեր ափերում՝ բերելով իրենց հարուստ մշակույթը և իրենց ներդրումն ունեցել մեր երկրի կյանքում՝ տալով մեծ պատիվների արժանացած զինվորականներ, հայտի արտիստներ, անվանի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ։ Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ուղղված ցավոտ անցյալի ճանաչմանն ու դրա հետ հաշվի նստելուն։

Մենք համոզված ենք, որ այսօր պարտավոր ենք ոգեկոչել զոհերին և վերահաստատել ամբողջ աշխարհում խոցելի կրոնական ու էթնիկ փոքրամասնություններին պաշտպանելու մեր հանձնառությունը»։
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը