ՀՐԱՏԱՊ՝ Դիրքում վիրավոր զինվոր կա, ում չեն կարողանում բուժօգնություն ցուցաբերել. Դանիելյան

ՀՐԱՏԱՊ՝ Դիրքում վիրավոր զինվոր կա, ում չեն կարողանում բուժօգնություն ցուցաբերել. Դանիելյան

Հասարակական Ipress 2021-10-16 13:50:00 5223
viravor_UJNpp.png

«Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մի քանի օր առաջ «Գրապառակ» օրաթերթը հերթական մուտիլովկան էր դաշտ գցել: Հոդված էին գրել, որտեղ բացատրում էին ընթերցողներին, որ ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցում իշխանության համառությունը պայմանավորված է նրանով, որ այդ հանձնաժողովի նախագահի տեղակալը ինքնաբերաբար կլինի նաև պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահը ու դե քանի որ իշխանությունը ոչ մի դեպքում չի ուզում քննել իրական հանգամանքները, նրանք ամեն կերպ խոչընդոտում են Արթուր Ղազինյանի ընտրությանը:

Էս ամենը առաջին հայացքից թվում է բավականին տրամաբանական, բաաաայց... օրինակ հենց էս օրերին Ադրբեջանի զինված ուժերը բառացիորեն տեռորի են ենթարկում Արցախի գյուղերն ու գերու կարգավիճակում են պահում սահմանին կանգնած մեր զինվորներին: Արդեն 30 ժամ է անցել ինչ դիրքերից մեկում վիրավոր զինվոր կա, ում չեն կարողանում բուժօգնություն ցուցաբերել քանի որ հակառակորդը կրակ է բացում ցանկացած շարժ նկատելով: Էլ չասեմ որ ոչ ջուր ունեն տղերքը ոչ էլ սնունդ: Ու սրա մասին պաշտոնական աղբյուրներում բառ անգամ չկա:

Դրա նախորդ գիշերը հակառակորդը բառացիորեն պայթեցրել է մեր տղաներին, մինչդեռ Արցախի իշխանությունները ամեն ինչ արեցին, որ եղելությունը կեղծեն ու կոծկեն, իսկ տեղեկատվական դաշտում սկսեցին տարածել կեղծ ինֆո առ այն, որ ամեն ինչ խաղաղվեց երբ ռուս խաղաղապահները խառնվեցին:

Ղազինյանի ներկայացրած «Հայաստան» դաշինքը գուբերնիստական ավանդույթներին հավատարիմ մնալով սահմանափակվեց նրանով որ հայտարարություն տարածեցին, որտեղ հղում արեցին կեղծ տեղեկությունների վրա: Թե ինչու է «Հայաստան» դաշինքը մասնակցում եղելիության կեղծմանը ակնհայտ է ու բացատրելու կարիք չունի, կա հրահանգ՝ կատարում են: Ստեղ հարցը ուրիշ բանի մեջ է՝ սրանք սե՞նց պիտի քննեն պատերազմի իրադարձությունները: Էսօր, հենց հիմա, տեղի ունեցող դեպքերին չեն ուզում արձագանքեն ուր մնաց գլոբալ դավադրության կծիկը փորձեն լուսաբանել... չէ մի չէ...

«Գրապառակի» մոտիվն էլ ա պարզ, Ղազինյանի չընտրելու թատրոնը կորցնում է իր արժանահավատությունը, սրանք էլ վատ սերիալի սցենարիստին հարիր մուտկա են դաշտ գցում, որ մարդիկ ավել պակաս հարցեր չտան: Տղերքը ընդեղ արնաքամ, սոված ծառավ գերի են, սրանք ստեղ թատրոն են բեմադրում ու ձև են անում որ բան չկա:

Հ.Գ. վիրավորի ուսն է խոցված, բարեբախտաբար փամփուշտը դուրս ա եկել, կարեցել են վիրակապեն: Ռուսները մինչև հիմա չկան: Տղերքը դեռ հերոսաբար դիմակայում են, չեն ուզում դիրքը զիջեն թուրքերին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը