Լողափերում, սարերում, հեծանիվ վարելիս դիմակ կրելը պարտադիր չէ. Թորոսյանի նոր հրամանը

Լողափերում, սարերում, հեծանիվ վարելիս դիմակ կրելը պարտադիր չէ. Թորոսյանի նոր հրամանը

Քաղաքական Ipress 2020-09-12 11:00:00 2301
Հետևեք մեզ՝ Telegram-ում
dimak-torosyanm_Ug85_.jpg

Ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս դիմակ կրելը պարտադիր չէ: Այս մասին ասված է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նոր հրամանում:

Դիմակ կրելը պարտադիր չէ նաև բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում,

պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների,

էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությունը: 

Поделиться
Класс
Send