«Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 20 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Ստացվել են ահազանգեր Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածությունների վերաբերյալ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում. Երևան քաղաքում զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ:
