ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դերասանների արձագանքը Հայկ Մարությանի շուրջ ստեղծված իրավիճակին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դերասանների արձագանքը Հայկ Մարությանի շուրջ ստեղծված իրավիճակին

Հասարակական Ipress 2021-12-17 16:55:00 1950
ando-rafo-hayk-marutyan_NIMEP.jpg

Ինչպես հայտնել էր ArmLur.am-ը իշխանությունը Երևանի ավագանու միջոցով առաջիկայում փորձելու է անվստահություն հայտնել Մարությանին՝ փորձելով ցույց տալ, թե քաղաքապետը նորմալ չի աշխատում, լիազորությունները կատարելիս թերանում է և այլն:

Մեր տեղեկություններով արդեն իսկ մեկնարկել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկության գործընթացը եւ նախագիծն արդեն պատրաստ է։ Նշենք, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից նախնական տվյալներով 39-ն արդեն կա:

Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու եւ զարգացող իրադարձությունների ֆոնին վերջինիս իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում երբեմնի դերասան գործընկերները:

Այսպիսով ArmLur.am-ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ:

Մեզ հետ զրույցում դերասան Անդրանիկ Հարությունյանն ասաց, որ այս երեք տարիների ընթացքում քաղաքի վիճակը բավականին բարելավել է, եւ դա ակնհայտ է:

«Հայկ Մարությանը պոզիտիվ, աշխատասեր մարդ է: Հայկ Մարությանի՝ քաղաքապետ լինելու ժամանակ մեր թաղամասը շատ գեղեցիկ նորոգել են, եւ դա հենց նրա շնորհիվ է եղել: Ես այս պահին զբաղված եմ նոր նկարահանումներով եւ կարող եմ վստահ ասել, որ Երեւան քաղաքում չկա նման սիրուն բակ»,-նկատեց դերասանը:

Իսկ ահա դերասան Ռաֆայել Երանոսյանի խոսքով՝ Հայկի ցանկացած աշխատանք տեսանելի  է քաղաքում:

«Հայկոյի աշխատանքից թե՛ որպես ընկեր, թե՛ որպես գործընկեր, քաղաքապետ շատ գոհ եմ, ինչը միայն իմ կարծիքը չէ, դա բոլորն են տեսնում: Ճիշտ է բացթողումներ կան, բայց կարծում եմ դա ժամանակի հարց է, եւ ամեն ինչին ժամանակ է պետք, Մոսկվան էլ մեկ օրում չեն սարքել»,-ասաց նա:

Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը այս առթիվ հանդես է եկել բավականին սուր գրառմամբ.  «Բա մարդ 3 տարում այդքան գործ կանի՞։ Աղբի հարցերը կլուծի՞, 500 – ից ավել ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ կբերի՞, ապօրինի շինություններ կքանդի՞, 500 վերելակ կփոխի՞, կանաչապատման հարց կլուծի՞, այգիներ կբացի՞, մետրոյի նոր կայարանի նախագծման աշխատանքներ կսկսի՞։ Բա ամոթ չի՞։ Իհարկե անվստահություն ա ներշնչում։ Բա մենք դրան արժանի ե՞նք։ Ո՜՜՜չ։

Հայկ Մարությանի մտերիմ ընկեր դերասան Աշոտ Մելոյանը, ում հետ Հայկ Մարությանը նկարահանվել է «Կարգին հաղորդման» մեջ անդրադառնալով թեմային նշեց. «Հայկ Մարությանին չեմ հանդիպում։ Ինքը իր գործունեության պատշաճ կատարում է: Մնացածը ինքը գիտի »։

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը