Կորոնավիրուսից ապաքինված 17-ամյա պատանին դեռահասներին խնդրում է փողոց դուրս չգալ, և մանրամասնում է բարդությունների մասին

Կորոնավիրուսից ապաքինված 17-ամյա պատանին դեռահասներին խնդրում է փողոց դուրս չգալ, և մանրամասնում է բարդությունների մասին

Միջազգային Ipress 2020-04-18 14:40:00 8439
koronavirus-derahas_zaZNS.jpg

Իռլանդիայի Դուբլին քաղաքից 17-ամյա Բրենդոն Ֆեյը, որը հիվանդացել է COVID-19-ով եւ ապաքինվել, դեռահասներին խնդրում է զգույշ լինել եւ փողոց դուրս չգալ: Dublin Live-ը հայտնում է, որ պատանու մոտ կորոնավիրուսային ախտանիշները սկսել են ի հայտ գալ մարտի 25-ին:

«Ինձ մոտ հազ եւ հեւոց կար, բայց ես դա վերագրում էի իմ ասթմային»,- ասել է Բրենդոնը: Պատանին հաջորդ օրը գնացել է հիվանդանոց պարբերական ստուգման, որտեղ եւ նրա մոտ COVID-19 են ախտորոշել:

«Արդեն կես ժամ հետո ինձ հիվանդասենյակ տարան: Ես զրկվել էի ախորժակից, շատ դժվար էի շնչում: Բարեբախություն էր, որ վերակենդանացման բաժանմունք չընկա եւ ինձ սարքեր չմիացրին»,- պատմել է նա: Բրենդոնը 3 օր անցկացրել է լիակատար մեկուսացման մեջ, որից հետո նրան տեղափոխել են հիվանդասենյակ՝ 2 այլ կորոնավիրուսով պացիենտի մոտ:

«Ես սարսափելի նյարդայնանում էի, ինձ աշխարհից կտրված էի զգում, քանին որ ոչ ոք չէր կարող ինձ այցելել: Թույլ էին տալիս ինձ մոտ գալ միայն բուժքույրերին եւ բժիշկներին: Դա սարսափելի փորձություն էր»,- խոստովանել է նա:

Բրենդոնը բուժման շնորհիվ արագ ապաքինվել է, եւ շուտով նրան դուրս են գրել՝ ուղարկելով տնային կարանտինի: Պատանին խոստովանել է, որ տարիքի բերումով իրեն COVID-19 թոքաբորբի հանդեպ անխոցելի էր համարում:

«Դիմում եմ դեռահասներին, որոնք ընկերների մոտ գիշերակացի են գնում, միասին հեծանիվ են վարում, այցելում են լողափեր եւ խմբերով խրախճանք են անում: Հարցրեք ձեզ՝ իսկապե՞ս արժե դրան: Դուք, ախր, վիրուս եք տարածում: Լավ, հնարավոր է, որ դուք հեշտությամբ կհաղթահարեք, բայց չէ՞ որ կարող եք վարակել ձեր ծնողներին եւ տատիկ-պապիկներին: Ինչո՞ւ չմտածել նրանց մասին»,- ասել է նա:

Բրենդոնը դեռահասներին խորհուրդ է տվել կապ պահպանել համացանցի միջոցով եւ տանը մնալ: «Փողոց դուրս մի՛ եկեք եւ ձեր ընտանիքին մի՛ ենթարկեք վարակվելու վտանգին: Եթե ես կարողացա 17 տարեկանում թոքաբորբով հիվանդանալ, նշանակում է դուք եւս կարող եք»,- ասել է իռլանդացին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը