Կասեցվել է «Փեթակ» առևտրի կենտրոնի գործունեությունը

Կասեցվել է «Փեթակ» առևտրի կենտրոնի գործունեությունը

Հասարակական Ipress 2020-06-16 18:53:00 531
ndd_TRCkc.jpg

Ուժեղացված վերահսկողական աշխատանքներ՝ Շենգավիթ վարչական շրջանում․ Առողջապահական եւ
աշխատանքի տեսչական մարմնի դիտակետում այսօր Երեւանի այս հատվածում գործող տնտեսավարողների
կողմից անվտանգության նորմերի պահպանումն էր։ Ստուգայցերն անակնկալ են, տնտեսավարողները դրանց
վերաբերյալ չեն զգուշացվում։ Բացի կոնկրետ այս վարչական շրջանից՝ դրանց ամենօրյա անցկացումը
շարունակվում է ողջ հանրապետությունում, առաջնահերթորեն նաեւ՝ ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի
հետքերով։

Արձանագրվող խախտումներին հետեւում են պարետի կասեցման որոշումները։ Վերջինների համաձայն՝
այսօր եւս Երեւանում եւ մարզերում արգելվել է շուրջ 7 տասնյակ տնտեսավարողի գործունեություն, այդ
թվում՝ «Փեթակ» առեւտրի կենտրոնն՝ ամբողջությամբ, առեւտրի մեծ ու փոքր օբյեկտներ, դեղատներ ու
անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվողներ։

«Փեթակ» առեւտրի կենտրոնում, որի աշխատանքն արգելվեց 24 ժամով, ԱԱՏՄ ստուգայցն
արձանագրել է մի շարք խախտումներ` տաղավարների գերխիտ դասավորություն, մինչեւ 20 քմ տարածքով
վաճառակետում 2-ից ավելի անձանց ներկայության չբացառում, գծանշումների, ջերմաչափման, սոցիալական
հեռավորության չպահպանման, դիմակները պատշաճ չկրելու եւ մի շարք այլ խախտումներ։ Տնտեսավարողին
կարգադրվել է անհապաղ դադարեցնել աշխատանքը եւ շտկել խախտումները։

Նկատի ունենալով միտումը, որ անվտանգության կանոնների խախտման ամենամեծ մասը բաժին է
ընկնում մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներին եւ ծառայությունների ոլորտին՝ ԱԱՏՄ-ն հերթական
անգամ իրազեկում է պարետի սահմանած անվտանգության կանոնների մասին։ Ըստ այդմ, մասնավորապես, այդ
տնտեսավարողների մոտ բոլոր տարածքները՝ հատակը, կրպակները, դարակները, զուգարանները,
ախտահանվում են օրական առնվազն 2 անգամ՝ 60-80% սպիրտային կամ քլորի հիմքով ախտահանիչ
նյութերով։ Հարկ է հիշել, որ 96 տոկոսանոց սպիրտի գործածությունը կամ այն ջրով նոսրացնելն արգելված է։

Սայլակների ու զամբյուղների, դռների բռնակները, վերելակների կոճակները, բազրիքները և բանկային
տերմինալներն ախտահանվում են 2 ժամը մեկ: Տարածքը պարտադիր օդափոխվում Է, ապահովվում է փակվող
աղբարկղերով: Ամեն աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ, գրանցվում են նրանց
առողջական վիճակի տվյալները։ Անձնակազմի բոլոր անդամները պարտադիր կրում են դիմակ։
Արգելվում է առանց դիմակի հաճախորդի մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը:

Հարկ է բացառել մարդկանց կուտակումները: Վճարման եւ վաճառքի տաղավարների մոտ առնվազն 1.5 մետր
հեռավորությամբ իրականացվում է գծանշում, մինչեւ 20քմ տարածքով խանութներում միաժամանակ 2-ից
ավելի մարդ չպետք է ներկա լինի։ Ապրանք բերող տրանսպորտի սրահն ամեն օր պետք է ախտահանվի։ Ամեն
օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք, ինչից առաջ խանութի
սրահը պետք է ախտահանվի։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 225

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն