«Դա աբսուրդ է, ոչ մեկին ոչ մի նամակ չենք ուղարկել». Վահրամ Պողոսյան

«Դա աբսուրդ է, ոչ մեկին ոչ մի նամակ չենք ուղարկել». Վահրամ Պողոսյան

Հասարակական Ipress 2020-10-20 19:30:00 2067
gpp_vKuI-.jpg

168.am-ը գրում է.

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի խնդրով ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պաշտոնական նամակ ուղարկել, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

 Աղբյուրի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ արձագանքելով  շրջանառվող և կուլիսային խոսակցություններին, թե Արցախի նախագահը  նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քայլեր ձեռնարկել դադարեցնել պատերազմը և անհապաղ նստել բանակցությունների։

Ըստ մամուլի՝ երեկ այս մասին Փաշինյանը տեղեկացրել էր ԱԱԽ նիստում: Երեկ մամուլում հրապարակում եղավ այն մասին, թե թուղթ է ներկայացվել Փաշինյանի կողմից։ Ըստ շրջանառվող խոսակցությունների, սակայն, Փաշինյանը Արցախի նախագահի կողմից իրեն և համանախագահներին ուղղված ինչ–որ նամակի մասին խոսել է երեկ հրավիրված Անվտանգության խորհրդի  արտահերթ նիստում։

«Դա աբսուրդ է, ոչ մեկին ոչ մի նամակ չենք ուղարկել: Դա ինֆորմացիոն հերթական դիվերսիան է, որ իբր մենք պատրաստ ենք նախկին փաստաթղթերի, սկզբունքների վրա զիջումների գնալ: Այսօր ի՞նչ զիջումների մասին է խոսքը պատերազմական վիճակում, երբ Ադրբեջանն ասում է՝ «ամբողջ Ղարաբաղն իմն է»: Դա աբսուրդ է, այսօր թե՛ Հայաստանի,  թե՛ Արցախի իշխանությունները կենտրոնացած են մի ուղղության վրա՝ ռազմաճակատում հաջողություն ունենալ»,- նշեց նա:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը