Զոհված հայորդու դստերը ֆեյսբուքում գրում են՝ սուգդ սգա, մի խառնվի, լռիր. Մարգարիտա Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զոհված հայորդու դստերը ֆեյսբուքում գրում են՝ սուգդ սգա, մի խառնվի, լռիր. Մարգարիտա Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական Ipress 2021-06-01 22:22:00 1260
cnn_cAlE2.jpg

iPress.am- Չէի անդրադառնա այս ամենին, եթե չտեսնեի երեկ տարածված պարկերով զինվորների նկարները, դրա՞ն են արժանի մեր տղերքը։ Մանուկների համար միջոցառում են կազմակերպել, ջրցան մեքենանե՞ր են բերել։ Մանուկների համար միջոցառում է, ոստիկանները եկել են սադրե՞ն։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատերազմում նահատակված հայորդիներից մեկի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը։

«Եթե չտեսնեի այդ նկարները, չէի խառնվի, իրենց մակարդակին չէի իջնի այսքան, բայց ստիպեց այս ամեն ինչը։ Ոչ մի տարի չի կազմակերպվել նման բան ու հենց այս տարի փորձում են մեզ հունից հանել, ամեն խոսքով մեզ հունից հանում են՝ մտածելով, որ սգավոր են, կլռեն։ Ֆեյսբուքում գրում են՝ սուգդ սգա հանգիստ, մի խառնվի ոչ մի բանի, լռի, ասում եմ՝ հիմա ես ունեմ խոսելու իրավունքը, դու չունես իրավունք, որ սրան բերեցիր»,- նշեց Մարգարիտան։

Հարցին՝ արդյո՞ք տեսնում է մեղավորների, Մարգարիտան նշեց, որ մեղավորը մենք ենք, որովհետև նոյեմբերի 9-ի գիշերը պետք է սրան սատկացնեին, որ այսօրվան չհասնեինք, չմտնեին մեր տարածքում զինծառայողին գերեվարեին, ասեին՝ առևանգել են։

Հարցին՝ արդյոք պատրաստվում է խանգարել համերգը, Մարգարիտան պատասխանեց՝ նշելով, որ նման գրառում ինքն է արել, տաք գլխով որոշում կայացրել, հետո մտածել, որ ինքը ոչ Նիկոլն է, ոչ Արփի Դավոյանը, ոչ էլ Աննա Հակոբյանը, որ գնա և լաչառություն անի։

«Իմ հայրիկն ինձ բերել է համերգ, իր համար ես միշտ մեկ տարեկան աղջիկ եմ։ Չեմ խանգարելու, կանգնելու եմ առաջին շարքում, նայելու երգիչների աչքերին»,- նշեց Մարգարիտան։

Մանրամասները՝ տեսանյութում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը