COVID 19-ի համաճարակային վիճակը Հայաստանում բավականին լուրջ է․ Արմեն Մուրադյան

COVID 19-ի համաճարակային վիճակը Հայաստանում բավականին լուրջ է․ Արմեն Մուրադյան

Հասարակական Ipress 2021-03-26 20:14:00 597
koo_p1dYg.jpg

iPress.am-Սիրելի քաղաքացիներ, COVID 19-ի համաճարակային վիճակը Հայաստանում բավականին լուրջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Կորոնավիրուսի նոր դեպքերի թվերը մտահոգիչ են, ներկայում մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը գնահատվում է լարված։ Վերլուծությունները վկայում են, որ յուրաքանչյուր 1000 նոր դեպքից շուրջ 200-ը ենթակա են հոսպիտալացման և այս պարագայում բուժօգնություն կազմակերպելը բավականին բարդ է։

Այսօր, Հայաստանի հիվանդանոցները գերծանարաբեռնված են, ԴԵՌ առողջապահական համակարգը կարողանում է ապահովել հասանելիությունը և բուժօգնության բարձր որակը։

Խնդրում եմ, հորդորում եմ խստագույնս պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները: Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն բոլորիս առողջության, հավատացեք դա բխում է բոլորիս շահերից։

Հիշեք, այս պահին կորոնավիրուսի պատերազմում կիրառվող հիմնական զենքերն ու մարտավարությունը՝պահպանել սոցիալական հեռավորությունը,կրել դիմակ ու անընդհատ ախտահանել ձեռքերը և չախտահանված ձեռքերով չդիպչել դեմքին։

Միացեք Սպիտակ Բանակին և միասին կհաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին։

Ի դեպ, գեթ 1 րոպե չեմ կասկածում, որ մեր Բուժաշխատողներն այս փորձությունը ևս հաղթահարելու են, քանի որ անձամբ պատիվ եմ ունեցել ճանապարհ անցնել այն մարդկանց հետ, որոնք արդեն շուրջ 1 տարի առաջնագծում կռվում եմ․․․ Խոնարհվում եմ նրանցից յուրաքանչյուրի առաջ, նրանք մշտապես անգնահատելի, անմնացորդ ծառայել են ու ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։

Հ․Գ․ Հարգելի քաղաքացիներ, պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա՝ դա վտանգավոր է․․․ Մենք չունենք իրավունք քննարկելու պատվաստումները, կարող ենք քննարկել պատվաստանյութը: Նոր կորոնավիրուսի 7 պատվաստանյութն այսօր ունի մրցակցային դաշտ և մենք չպետք է ամբողջի մեջ բերենք ընդհանուր գաղափարախոսությունը և քննարկման առարկա դարձնենք՝ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել։ Եվս մեկ անգամ հորդորում եմ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին»,- գրել է նա։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն