ՌԴ-ում Հայաստանի դեսպանության հայտարարությունը.չվերթները լինելու են վճարովի

ՌԴ-ում Հայաստանի դեսպանության հայտարարությունը.չվերթները լինելու են վճարովի

Հասարակական Ipress 2020-04-29 19:56:00 5421
yyyi_Efpn8.jpg

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ դեսպանությունը ջանքեր է գործադրում ստեղծված բարդ իրավիճակում հայտնված հազարավոր քաղաքացիների խնդիրների կարգավորման ուղղությամբ.

«Այս օրերին մենք շարունակում ենք աշխատել գերծանրաբեռնված և գերլարված ռեժիմով՝ ինչպես չվերթների կազմակերպման, այնպես էլ առկա պայմաններում հնարավորինս աջակցելով մեզ դիմած քաղաքացիների օթևանի, սննդի ու առաջին օգնության պարագաներով ապահովման, աշխատանքի ու բուժհաստատություններում տեղավորման բազմաթիվ հարցերի կարգավորման ուղղությամբ։

Ինչպես տեղյակ եք, ապրիլ ամսվա ընթացքում կազմակերպված  7 չարտերային թռիչքի արդյունքում հնարավոր դարձավ ապահովել հարյուրավոր քաղաքացիների անվճար վերադարձը Հայաստան, այդ թվում՝ շնորհիվ մեր բարերարների և աջակից կառույցների։

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ կազմակերպվող չվերթները՝ բազմակողմ ծավալուն աշխատանքի հետ մեկտեղ, պահանջում են հսկայական ֆինանսական միջոցներ։

Ելնելով վերոնշյալից՝ տեղեկացնում ենք, որ հաջորդիվ կայանալիք չվերթներին, որոնց մասին ինչպես և նախկինում կտեղեկացնենք հերթագրված քաղաքացիներին, դեսպանությունը՝ բարերարների և բարեգործական կառույցների աջակցությամբ հնարավորություն կունենա օժանդակելու բացառապես ծայրաստիճան բարդ իրավիճակում հայտնված սահմանափակ թվով քաղաքացիներին։ Խնդրում ենք բոլոր դիմողներին ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին և հաշվի առնել, որ չվերթները լինելու են վճարովի»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը