4 կետերը, որոնց շուրջ ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել

Չավուշօղլուն հայտնել է այն 4 կետերը, որոնց շուրջ ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել

Միջազգային Ipress 2022-03-20 23:07:00 2625
chav_assVM.jpeg

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների որոշ առանցքային հարցեր պետք է որոշվեն նախագահների մակարդակով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Hurriyet-ին տված հարցազրույցում, գրում է rbc.ru-ն:

Նա նշել է, որ որոշ առանցքային հարցերի շուրջ երկու կողմերի դիրքորոշումների մերձեցում կա։ «Մասնավորապես, տեսնում ենք, որ առաջին չորս կետերի շուրջ նրանք գրեթե համաձայնության են եկել։ Որոշ հարցեր պետք է լուծվեն ղեկավարների մակարդակով»,- ասաց նախարարը։

Չավուշօղլուի հայտնած «առաջին չորս կետերը», ըստ աղբյուրի՝ հետևյալն են.

Ուկրաինայի չեզոք կարգավիճակ, նրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մերժում,

Ուկրաինայի ապառազմականացում և անվտանգության փոխադարձ երաշխիքներ,

Ուկրաինայի ապաազգայնականացում,

Ուկրաինայի տարածքում ռուսաց լեզվի օգտագործումը սահմանափակող օրենքների վերացում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ևս երկու կետ կա: Դրանք են՝

Դոնբասի հանրապետության կարգավիճակը,

Ղրիմի պատկանելիության հարցը:

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները շուտով կդադարեցվեն: Նրա կարծիքով՝ ոչ Պուտինը, ոչ էլ Զելենսկին դեմ չեն հանդիպմանը։

«Եթե պայմանավորվածություն լինի, անպայման կհանդիպեն»,- համոզված է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ չբացառելով, որ պետությունների ղեկավարների բանակցությունները կանցկացվեն Թուրքիայում։

«Մենք ուրախ կլինենք նրանց հյուրընկալել Թուրքիայում։ Բայց իրականում միայն կարևոր է, որ նրանք հանդիպեն՝ Թուրքիայում կամ այլուր»,- ընդգծել է նա։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը