Չինաստանը հետեւեց Ռուսաստանին

Չինաստանը հետեւեց Ռուսաստանին

Քաղաքական Ipress 2022-02-23 00:30:00 834
putin-1_-FaoU.jpg

Lragir.am-Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը կոչված է զսպելու Չինաստանի զարգացումը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, տեղեկացնում է ՌԻԱ-ն։

Վան Ին ասել է, որ ԱՄՆ-ն փորձում է Թայվանն օգտագործելով՝ վերահսկել Չինաստանին, ինչը սխալ ազդակ է: Վան Ին նախազգուշացրել է, որ Չինաստանի հետ կոշտ մրցակցություն վարելու մասին ԱՄՆ պաշտոնյաների կոչերը կարող են վերածվել լիարժեք առճակատման:

Հատկանշական է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ճանաչումից հետո։ Չինաստանը չեզոք դիրքորոշում է որդեգրել այս հարցում, կոչ անելով դիվանագիտական լուծման։ Միեւնույն ժամանակ, Պուտինի Պեկին այցի ժամանակ Չինաստանը աջակցություն հայտնեց Ռուսաստանին Արեւմուտքի դեմ նրա առճակատման հարցում, Պուտինից ստանալով Թայվանի չինական պատկանելության անվերապահ ճանաչումը եւ էներգետիկ վասալային պայմանագրեր։

Փորձագետները նշում են, որ Չինաստանն ուշադրությամբ հետեւում եւ նույնիսկ «խթանում» է Արեւմուտքի ուղղությամբ Ռուսաստանի քայլերը, եւ ցանկացած հանգուցալուծում ձեռնտու է Պեկինին։ Ինչպես հին չինական առածում՝ գետը կբերի կամ Ռուսաստանի, կամ կոլեկտիվ Արեւմուտքի «դիակը»։ Առաջին դեպքում Չինաստանը կիրագործի իր տարածքային հավակնությունները ՌԴ հանդեպ, երկրորդ դեպքում՝ Դոնբասի «նախադեպով» վերահսկողություն կհաստատի Թայվանի հանդեպ։

Բլինքենի հետ զրույցում Վան Իի բառապաշարը կրկնում է Պուտինի երեկվա ելույթի հիմնական թեզերը, «տեղայնացվելով» խաղաղօվկիանոսյան շրջանում, որտեղ ԱՄՆ-ն փորձում է դաշինք ձեւավորել Ճապոնիայի, Հնդկաստանի, Ավստրալիայի եւ այլ երկրների մասնակցությամբ։

Չինաստանը Ռուսաստանին աջակցեց Հայաստանի դեմ իրագործվող նրա ծրագրերում, ՄԱԿ ԱԽ-ում արգելափակելով Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ բանաձեւի քննարկումը եւ Թուրքիայից ստանալով երաշխիքներ ու արտոնություններ նոր հաղորդակցություններում։ Չի բացառվում, որ Ռուսաստանը, Չինաստանը եւ Թուրքիան «սեպարատ համաձայնությունների լեգիտիմացման» մեխանիզմ կստեղծեն, այդ թվում Ուկրաինայում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը