Չինաստանը Ռուսաստանի խնդրանքով արգելափակեց ՄԱԿ ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ բանաձեւի քննարկումը

Չինաստանը Ռուսաստանի խնդրանքով արգելափակեց ՄԱԿ ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ բանաձեւի քննարկումը

Քաղաքական Ipress 2022-02-03 17:56:00 1935
putin_6HhmG.jpg

Lragrir.am- ՌԴ նախագահ Պուտինը չինական Սինխուա գործակալության համար հոդված է գրել, որը տեղադրված է Կրեմլի կայքում։ Նա գրել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ձգտում են թույլ չտալ միջազգային իրավական համակարգի լղոզումը, որի կենտրոնում ՄԱԿ կանոնադրությունն է։ Չինաստանի հետ միասին աշխատում ենք համաշխարհային գործերում ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերի ամրապնդման համար, գրել է Պուտինը։

ՌԴ նախագահի հոդվածում խոսվում է նաեւ Չինաստանի հետ ռազմավարական գործակցության, չինական ներդրումների ու տեխնոլոգիաների օգնությամբ ռուսական Հեռավոր Արեւելքի ու Սիբիրի զարգացման եւ այլնի մասին։ Հոդվածը գրվել է Պուտինի Պեկին այցի կապակցությամբ։

Պուտինը ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ դիմակայության ու հնարավոր նոր պատժամիջոցների հարցում ակնկալում է Չինաստանի աջակցությունը, միեւնույն ժամանակ, ըստ ռուս փորձագետների գնահատականների, այդ աջակցությունը կարող է թանկ արժենալ Ռուսաստանին։ Չինաստանը Ռուսաստանին չի համարում հավասար գործընկեր, այլ՝ հումքային եւ տարածքային կցորդ ու մատակարար, եւ այս հանգամանքը կարող է ավելի խորանալ Պեկին Պուտինի այցից հետո։

Չինաստանը կոշտ դիրքորոշում արտահայտեց Ղազախստանում Ռուսաստանի ռազմական ներկայության կապակցությամբ, պահանջելով հանել զորքը։ Ուկրաինայի հարցում Չինաստանը աջակցում է Ռուսաստանին, քանի որ դրա ցանկացած ելքի պարագային մեծանալու է ՌԴ կախվածությունը Չինաստանից, նշում են փորձագետները։

Այդ աջակցությունը Ռուսաստանին Չինաստանը ցուցաբերեց ՄԱԿ-ում, ՌԴ հետ դեմ քվեարկելով Ուկրաինայի հարցով քննարկումներին։ Մոսկվան ու Պեկինը, որոնք ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են, իսկապես ձգտում են «ամրապնդել ՄԱԿ-ի դերը»։

Մոսկվա-Պեկին համագործակցությունը դրսեւորվեց 2020-ի հոկտեմբերին․ Չինաստանը Ռուսաստանի խնդրանքով արգելափակեց ՄԱԿ ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ բանաձեւի քննարկումը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը