Չեն թողնում զորքը կռվի, սարսափում են, որ կարող է կռվեն ու հաղթեն

Չեն թողնում զորքը կռվի, սարսափում են, որ կարող է կռվեն ու հաղթեն

Հասարակական Ipress 2022-01-27 19:43:00 876
sahman_GPUzp.jpg

Lragir.am- Հանուն Հադրութի հկ նախագահ Լեւոն Հայրյանն ասում է, որ Սյունիքի մարզում իշխանությունները չեն թողնում զորքը կռվի, որովհետեի կարող է հանկարծ կռվել ու հաղթել։ Եթե նախկինները վախենում էին հաղթանակից, ներկայիս իշխանությունը սարսափում է դրանից, ասում է Լեւոն Հայրյանը։

5 հազար զոհ տված, ներսից ու դրսից քայքայիչ քարոզչության ու գործողությունների մամլիչի տակ, չթռչող-չկրակող զենքերով, օդը գլխին բացված, քաղաքական թիկունքը մերկ հայկական բանակը պատերազմ 2020-ին ջարդեց թուրքերի ողնաշարը, բաց պահելով Հայաստանի քաղաքական իրավունքների ու պահանջների դուռը։

Ինչ կատարվեց հետո․ նոյեմբերի 9-ին ժամանակավոր նահանջ, թե կապիտուլյացիա, պահանջների առաջադրում միջազգային հանրությանը եւ հանցագործ եռյակին, թե ողբ ու կական ու պատերազմի արդյունքների ու հանցագործ եռյակի ծրագրերին համակերպում․ պատասխանը բոլորի աչքի առաջ է։

Հաղթանակը ծանր բան է՝ իրավունքի գիտակցում, գիտելիքներ ու իրավաքաղաքական հստակ հայեցակարգեր է պահանջում, քթից այն կողմ տեսնելու կարողություն, միջազգային քաղաքականության մեջ դերակատարության ստանձնում։ Պարտությունն այդ հատկանիշների, քաղաքական իրավունքների ու սուբյեկտության բացակայության «ալիբին» է։ Ներքաղաքական ողորմելի «բանավեճերը» խորհրդարանում, մեդիա-քաղաքագիտական շրջանակներում դրա վկայությունն են։

Ողբ ու հիստերիա, խաչքարեր եւ հիշատակի միջոցառումներ, Քրիստոսի 33 մետրանոց արձան, միով բանիվ՝ ծիսական-համայնքային գոյության երազանք։

Սովորական ազգի, մեզնից ոչինչ կախված չէ «գաղափարաբանությունը» խորն արմատներ ունի եւ իրականացվում է ներկայիս կառավարության կողմից՝ թշնամական ուժերի լայն աջակցությամբ։ Դա ենթադրում է «բացվող ճանապարհների, պղինձ ծախելու, փառատոններ անելու» երանելի ռեզերվացիան՝ ժողովրդի բոլոր այն հատկանիշներն ու բնազդները վերացնելու միջոցով, որոնք բնորոշ են «ոչ սովորական»,  այսինքն՝ քաղաքական ազգին։

Բանակի 30-ամյակի միջոցառումները հետաձգվել են կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով, տեղեկացրել են ՊՆ-ից։ Գուցե լավն էլ դա է՝ քպ-ական խեղկատակների՝ բանակի վերաբերյալ հերթական ապուշությունները չլսելու առումով։ Օրինակ՝ բանակը տարածքներ գրավելու առաջադրանք չունի, օրերս հերթական անգամ թուրքերին խոստացել էր վարչապետը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը