Հանուն հայրենիքի մեռնել պատրաստ եմ, բայց հանրահավաքին չեմ մասնակցելու․ Լալա Մնացականյան

Հանուն հայրենիքի մեռնել պատրաստ եմ, բայց հանրահավաքին չեմ մասնակցելու․ Լալա Մնացականյան

Հասարակական Ipress 2022-04-05 23:38:00 3600
Հետևեք մեզ՝ Telegram-ում
lala-mnacakanyan_e9F6V.png

Ընդդիմադիր ուժերն այսօր բոլորին հրավիրել են հանրահավաքի, որը հանուն Արցախի է և հանուն Հայաստանի։ Դրանով նաև «ոչ» են ասելու այս իշխանություններին ու քննարկելու նրանցից ազատվելու եղանակները, գրում է «Hraparak.am»-ը։

«Մենք փորձեցինք հետաքրքրվել արվեստի գործիչներից, մտավորականներից, թե մասնակցելո՞ւ են, արդյոք, այսօրվա հանրահավաքին։

Նրանցից մի քանիսն անհասանելի էին, որոշները չպատասխանեցին զանգերին։ Մեզ հաջողվեց մի քանի բառ զրուցել անվանի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հետ, որը շատ ակտիվ էր 2018-ին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխության ժամանակ։

Տիկին Մնացականյանը, սակայն, չցանկացավ հարցազրույց տալ՝ նշելով, որ ինքը հարցազրույց բացարձակ չի տալիս։ Ասացինք՝ ընդամենը ուզում էինք իմանալ, թե արդյոք մասնակցելո՞ւ է այսօրվա հանրահավաքին։

«Ի՞նչ հավաք․․․ ոչ, չեմ մասնակցելու»,-կտրուկ ասաց նա։

-Ինչո՞ւ։ Ասում են՝ հանուն Արցախի և հայրենիքի է լինելու այն։ 

-Հիմա Դուք ինձնից հարցազրո՞ւյց եք վերցնում։ Ես ասացի՝ ես հարցազրույց չեմ տալիս, եթե որևիցե բան եմ ունենում ասելու, ես ասում եմ ինքս, արդեն ոչ մի հարցազրույց չեմ տալիս։

-Բայց մենք կարճ քոմենթ էինք ուզում Ձեզանից, ոչ թե հարցազրույց:

-Չէ, չեմ տալիս։ Ես Ձեզ շատ սիրում, հարգում եմ, բայց հարցազրույց չեմ տալիս։

-Պարզապես մտավորականները լռում են, չեն խոսում, ամեն օր միայն քաղաքական գործիչներն են խոսում, իսկ մենք ձեր խոսքն ենք ուզում լսել։

-Չեմ տալիս հարցազրույց։

-Համառորեն չեք խոսում, մի խոսքով։ Իսկ մենք ուզում էինք իմանալ՝ հանուն հայրենիքի ի՞նչ եք պատրաստ անել։

-Մեռնել, հա, պատրաստ եմ։ Հաջողություն։

Поделиться
Класс
Send
Հասարակական 17196

Հուլիսի 2/3-ին ջուր չի լինելու

Միջազգային 14064

7,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Տնտեսական 12231

Ռուբլին այսօր թանկացավ. ԿԲ նոր փոխարժեքներ հրապարակեց

Հասարակական 11955

Սյունիքում կինը «Յունիբանկ»-ից ստացել է 1 մլն դրամի թղթադրամների կապոց, օրեր անց նկատել է, որ կապոցում 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամ կա

Հասարակական 11112

Veolia-ն նոր հասցեների մասին է հայտնել, որտեղ ժամեր շարունակ ջուր չի լինի

Իրադարձային 9930

Գյումրիում մահացած հայտնաբերված 22-ամյա տղան արցախցի էր, ապրում էր տատի հետ․ Նոր մանրամասներ

Տնտեսական 9882

Ռուբլին կտրուկ թանկացավ․ԿԲ

Հասարակական 9306

Վաղը ջուր չի լինելու հետևյալ հասցեներում

Հասարակական 8730

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. երիտասարդ աղջիկը բարձրացել էր եկեղեցու տանիք և uպшռնում էր վերջ տալ կյանքին

Հասարակական 8301

Ջրատար է վթարվել. ջրամատակարարումը հետևյալ հասցեներում կդադարեցի