«Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում, այլապես կկորցնեինք Կովկասը, այնուհետեւ ողջ Ռուսաստանը»

«Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում, այլապես կկորցնեինք Կովկասը, այնուհետեւ ողջ Ռուսաստանը»

Հասարակական Ipress 2021-03-17 12:58:00 8376
kreml_OEJUt.jpg

iPress.am- «Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում, այլապես կկորցնեինք Կովկասը, այնուհետեւ ողջ Ռուսաստանը», օրերս հայտարարել է հայ ժողովրդին, իր բառերով՝ «այնուամենայնիվ առնչվող» Սերգեյ Կուրղինյանը: Ռուսաստանի հայկական ազգանուններով գործիչները եւ Հայաստանի ուղղությամբ Կրեմլի քաղաքական մշակումներին մասնակից «հայամետ» գործիչները նրա համար են, որպեսզի հայերին մատչելի բացատրեն հայ-ռուսական հարաբերությունների էությունը:

Դա շատ կարեւոր է, քանի որ հայկական քաղաքական դասի գերակշիռ մասի ռուսահպատակությունը երբեմն ավելորդ խնդիրներ է ստեղծում Կրեմլի համար: Օրինակ, այդ շրջանակներն այնքան էին խճճվել պատերազմ 2020-ին Ռուսաստանին արդարացնելու հարցում, որ Կրեմլը հայտնվել էր հիմարի դերում, եւ հայ ժողովրդի մեկ այլ բարեկամ՝ Կոնստանտին Զատուլինը, ստիպված էր հայտարարել, որ պատերազմը նախաձեռնել եւ իրականացրել է Ռուսաստանը:

Դե, իսկ Կրեմլի խորհրդական Վադիմ Եվսեեւն ավելի հեռուն էր գնացել՝ «Եթե [թուրքերի դեմ հայերը] դիմեն այլոց օգնության, կստանան նոր պատերազմ եւ նոր պարտություն»:  Բազմաթիվ այլ մեջբերումներ կարելի է անել, սակայն այս երեքն էլ բավարար է հասկանալու համար ընդհանուր պատկերը, որից էլ հասկանալի են դառնում «մանրուքները», թեեւ հայկական քաղաքական դասը գերադասում է փորփրել հենց այդ մանրուքները, ընկնելով անհեթեթությունների մեջ:

Իսկ ընդհանուր պատկերը հետեւյալն է՝ հայկական անկախ պետականությունը Մոսկվայում ընկալվում է որպես սպառնալիք, ինչպես 20-րդ դարասկզբին, որի ռազմա-քաղաքական հաղթանակն ու սոցիալ-տնտեսական զարգացումն անթույլատրելի է:

Վերջին շրջանում Բաքվի «անկախ» փորձագետները զարգացնում են այն թեզը, որ Ալիեւը ճիշտ է արել, որ չի գնացել մինչեւ վերջ եւ համաձայնել է ռուս խաղաղապահների մուտքին, քանի որ հակառակ դեպքում լուրջ խնդիրներ կառաջանային միջազգային ասպարեզում: Այս թեզը բնականաբար ուղղված է նախեւառաջ Ալիեւի հանդեպ ներքին քննադատություններին, մյուս կողմից այն արտահայտում է իրականությունը: Պուտինը փրկել է Ադրբեջանը, բայց ոչ միայն այդ մասով, այլեւ պատերազմի ողջ ընթացքի: Ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում ստատուս-քվոն եւ ռուս-թուրքական համաձայնությունների իրականացումը երաշխավորելու համար է, չեզոքացնելով հայերի ցանկացած նախաձեռնություն ու պահանջ: Զուր չէ, որ խաղաղապահները Ղարաբաղում չունեն որեւէ մանդատ՝ ոչ միջազգային, ոչ էլ Բաքվի (Պուտին՝ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է): Դա հնարավորություն է տալիս զերծ մնալ հայերի հանդեպ որեւէ պարտավորություններից, որոնք, ըստ Պեսկովի՝ լրացուցիչ գլխացավանք են:

Ընդհանուր պատկերը հասկանալը կարեւոր է զարգացումների հետագա ընթացքը, կոմունիկացիաների այսպես կոչված ապաշրջափակման, Հայաստանում ռուսական զորքի տեղաշարժի տրամաբանությունը հասկանալու, համապատասխան քաղաքականություն մշակելու եւ դիմադրելու համար:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/17/627758/ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը