Նոր Նորքում ծեծի հետեւանքով մահացած տարեց քաղաքացու գործով կա մեղադրյալ. Ռուբեն Մելիքյան

Նոր Նորքում ծեծի հետեւանքով մահացած տարեց քաղաքացու գործով կա մեղադրյալ. Ռուբեն Մելիքյան

Հասարակական Ipress 2021-04-06 21:58:00 483
mfb_x_3d6.jpg

iPress.am-Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նոր Նորքում օրեր առաջ 80-ամյա տարեց քաղաքացուն ծեծելու եւ նրա մահվան դեպքի գործով կա մեղադրյալ։ Նրա նկատմամբ գրավը որպես  խափանման միջոց է կիրառվել։ 

Նա, մասնավորապես, նշել է.

«Հենց նոր տեղեկացա, որ Նոր Նորքում 80-ամյա Ավետիք պապիկի բռնի մահվան կապակցությամբ արդեն կա որպես մեղադրյալ ներգրավված անձ։ Մեղադրանքը «առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելն է, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ» (ՀՀ Քրօր. 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետ՝ 5-10 տարի ազատազրկման հեռանկարով): Որպես խափանման միջոց է ընտրված գրավը։

Տուժողի ընտանիքին բացատրել եմ, որ խափանման միջոց կալանքը ծայրահեղ միջոց է, եւ այն կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ մյուս խափանման միջոցները ունակ չեն ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Այդ առումով՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված գրավը թերեւս պետք է համարել իրավաչափ՝ քանի դեռ մեղադրյալը նորմալ վարքագիծ է դրսեւորում։

Այսօր ավելի վաղ լայվով նշել էի. ունեմ հիմքեր պնդելու, որ նախաքննությունը լինելու է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ։ Այդ լավատեսությունս կարծեք թե հաստատվում է։

Շարունակելու եմ հետեւել վարույթին եւ հարկ եղած դեպքում իրազեկել հանրությանը»։

Հիշեցնենք՝ ապրիլի 4–ին, իրավապաշտպանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ  անհայտ պատճառներով 80 տարեկան մարդուն օրը ցերեկով վերջին ձեւով ծեծել են, որի հետեւանքով ժամեր առաջ  քաղաքացին մահացել է։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը