Ինչ ենք հասկանում «ցավոտ փոխզիջումներ» ասելով. Փաշինյանը մանրամասնել է

Ինչ ենք հասկանում «ցավոտ փոխզիջումներ» ասելով. Փաշինյանը մանրամասնել է

Քաղաքական Ipress 2020-11-01 17:34:00 9357
pashinyan-hh_Grxci.jpg

Արցախի անկախության ճանաչման հարցը եղել և մնում է ՀՀ օրակարգում: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ համար գլխավոր է ոչ այնքան, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դա միշտ կարող է անել, այլ այն, որ ճանաչեն միջազգային հանրության մյուս ներկայացուցիչները: Եվ այսօր կարծում ենք, առավել ևս, այդ հարցը հրատապ է, և ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, հաշվի առնելով հումանիտար աղետի վիճակը, որում գտնվում է Լեռնային Ղարաբաղը, հաշվի առնելով այն անառարկելի փաստը, որ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում նշանակում է առանց հայերի Լեռնային Ղարաբաղ, նշանակում է էթնիկ զտումներ՝ մենք կարծում ենք, որ այս պարագայում պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը, և միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Լեռնային Ղարաբաղի անկախությունը Նիկոլ Փաշինյանն անվանել է այն նշաձողը, որը Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունն ու հայ ժողովուրդը դնում են բանակցային փոխզիջումների հիմքում:

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ

Ինչ վերաբերում է օրեր առաջ ՀՀ վարչապետի հիշատակած «ցավոտ փոխզիջումներին, Փաշինյանը հիշեցրել է, որ դեռ 2011 թվականին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը համաձայնվել էր, որպեսզի որոշ տարածքներ հանձնի Ադրբեջանին՝ դրա դիմաց ստանալով միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար:

«Այդ համաձայնության համատեքստում Լեռնային Ղարաբաղը ստանա միջանկյալ կարգավիճակ, որպեսզի հետագայում Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ փախստականների վերադարձից հետո, հանրաքվե տեղի ունենա, և այդ հանրաքվեով որոշվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»,- ասել է Փաշինյանը`հավելելով, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և ընդհարապես հակամարտության գոտու փախստականների վերադարձի մասին է:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է ընդունել այս փաստաթուղթը, քանի որ ամեն անգամ, երբ հայկական կողմը որոշակի ճկունություն է ցուցաբերում և նույնիսկ մի փոքր զիջում է, դա արդեն անընդունելի է դառնում Ադրբեջանի համար:

«Որովհետև նրանք հիմնվել են այն տրամաբանության վրա, որ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար: Այս դիրքորոշումն է, որ բերել է այսպիսի իրավիճակի»,- ասել է Փաշինյանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը