ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցանկալի է, որ ինչքան հնարավոր է արագ և խաղաղ լուծվի այս հարցը․ Իրանի արտգործնախարար

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցանկալի է, որ ինչքան հնարավոր է արագ և խաղաղ լուծվի այս հարցը․ Իրանի արտգործնախարար

Քաղաքական Ipress 2021-05-26 21:33:00 204
hkooo_33gGT.jpg

iPress.am- Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային վերջին միջադեպերին, ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների, սադրանքների մասին, որոնց հետևանքով երեկ հայ զինծառայող էր զոհվել։

«Իրանի իսլամական հանրապետությունը միշտ տարածաշրջանային խնդիրների խաղաղ լուծման կողմնակից է՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավունքները։

Ցանկացած սրացման դեպքում, եթե լարվածության հետևանքով կողմերից մարդիկ են զոհվում, դա մեզ մտահոգում է։ Ցանկալի է, որ ինչքան հնարավոր է արագ և խաղաղ լուծվի այս հարցը։ Երեկ զրուցել եմ նաև Ադրբեջանի նախագահի հետ, զգացի նրա մտայնությունը՝ լարվածությունը նվազեցնելու և խաղաղության ուղղությամբ երկխոսություն վարելու մասին»,-ասել է նա։

Զարիֆը տեղեկացրել է, որ ցանկանում ենք աջակցել, որ այս հարցը խաղաղ լուծում ստանա։

Ճեպազրույցին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը բարձր է գնահատել Զարիֆի տարածաշրջանային այցն այս օրերին՝ նշելով, որ դա վկայում է Իրանի անշահախնդիր մտադրության մասին՝ ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում։ «Իրանը մեզ համար շատ կարևոր հարևան, կարևոր գործըներ է, որը տարածաշրջանի կայունության և անվտանգության ճարտարապետության կարևոր դերակատար է, երկկողմ ջանքեր ենք գործադրելու՝ խորացնելու մեր միջպետական համագործակցությունը տարբեր ոլորտներում»,-ասել է նա։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը