Ծառուկյանի առաջարկը մեծ աժիոտաժ է առաջացրել․ «Փաստ»

Ծառուկյանի առաջարկը մեծ աժիոտաժ է առաջացրել․ «Փաստ»

Հետևեք մեզ՝ Telegram-ում
carukyan-gago_XFQYe.jpeg

iPress.am-«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք տեղեկացրել ենք, որ արդեն պատրաստ է ԲՀԿ նախընտրական ծրագիրը, որը, մեր տեղեկություններով, անձամբ կազմել է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Եվ ահա, նախօրեին Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ երիտասարդական միության ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել ծրագրի նախնական տարբերակի դրույթներից մի քանիսը, որոնք վերաբերում են ուսանողներին եւ երիտասարդներին:

Հանդիպման ժամանակ մասնավորաբար խոսվել է ուսման վարձերի մասին, որն այսօր մեր երկրի ամենացավոտ հարցերից մեկն է: Ծառուկյանն ասել է, որ իրենց ծրագրով նախատեսվում է այնպիսի համակարգ, որը գործում է եվրոպական մի շարք երկրներում, երբ պետությունը պայմանագիր է կնքում ուսանողի հետ, ապահովում է վերջինիս կրթությունը, ապա եւ աշխատանքը, իսկ ուսանողն ավարտելուց հետո հինգ տարվա ընթացքում կմարի այդ պարտքը:

Սա հնարավորություն կտա, որ սոցիալական վիճակի պատճառով որեւէ մեկը չզրկվի կրթությունից, մյուս կողմից՝ մարդիկ ստիպված չեն լինի բարձր տոկոսներով վարկեր ձեւակերպել ուսման վարձը վճարելու համար:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գաղափարը մեծ աժիոտաժ է առաջացրել ոչ միայն ներկայիս ուսանողների ու նրանց ծնողների, այլեւ նրանց շրջանում, որոնց զավակները առաջիկա տարիներին ուսանող են դառնալու: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ն շատ լուրջ է նախապատրաստվել քարոզարշավին, անակնկալներ են լինելու։ Իսկ թե ինչ անակնկալներ` այս պահին հրաժարվում են բացել փակագծերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

Поделиться
Класс
Send
img0039_33xy5.jpeg

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Մանրամասներ

img0041_Ivl16.jpeg

Հնդիկ երիտասարդը գրառում է կատարել

img3186_sG3mz.jpeg

Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը մահացավ

img8790_Z7mhq.jpeg

Նոր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

img0023_QpY2h.jpeg

Ողբերգական վթար Երևան-Գյումրի ճանապարհին. Կան զոհեր և վիրավորներ

img9996_DDpcN.jpeg

Պարեկը հարվածել է քաղաքացուն. Բացառիկ տեսանյութ

img3881_xXtT9.jpeg

Ռուբլին այսօր ավելի թանկացավ. Նոր տվյալներ

img9992_tYQs0.jpeg

12 հազարի փոխարեն՝ 160 հազար դրամ․ վարորդների համար թանկացումներ են սպասվում

img3270_PU4xj.jpeg

Ողբերգական դեպք Երևանում. 1 ամսական տղա երեխա է մահացել

img9968_AALIq.jpeg

Ուժգին քամին ու տեղումները կշարունակվեն նշված վայրերում. Սուրենյանը մանրամասնում է

img9954_DwURJ.jpeg

Տեսանյութ. Ողբերգական ավտովթար Երևանում. ծնողները մահացել են, բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար

img3340_wr1Pq.jpeg

Այսօր ռուբլին թանկացավ. Կենտրոնական բանկ