Բուհերը կանցնեն հեռավարի, իսկ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով կերկարաձգվի. առողջապահության նախարարության առաջարկը՝ ԿԳՄՍՆ-ին

Բուհերը կանցնեն հեռավարի, իսկ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով կերկարաձգվի. առողջապահության նախարարության առաջարկը՝ ԿԳՄՍՆ-ին

Կրթություն Ipress 2021-10-25 14:11:00 2229
Հետևեք մեզ՝ Telegram-ում
buher-heravar_jSiQp.jpg

ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ:

Առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Դպրոցներում արձակուրդները հետաձգվելու են մեկ շաբաթով, ինչպես նաև նախարարությունն առաջարկել է բուհերում դասերը կազմակերպել հեռավար։ Նման առաջարկ կա արդեն»,- ասաց խոսնակը։

Նա նշեց, որ այժմ էլ մի շարք դպրոցներ արդեն իսկ անցել են հեռավար ռեժիմի կորոնավիրուսային հիվանդության դեպքեր ունենալու պատճառով։

ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ստացել են համապատասխան դիմումը, և այժմ քննարկումներ են ընթանում։ Քիչ հետո հանդես կգան հայտարարությամբ:

Հոկտեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 296.552 դեպք, որից 261.952-ը՝ առողջացած, 6055-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27.284 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 2.006.632 թեստավորում: Երեկ կատարվել է 14.037 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Ունենք 1221 առողջացած, 42 մահվան դեպք:

Поделиться
Класс
Send