Բրազիլիայի Հայոց Թեմում կատարվեց «Սրբոց Նահատակաց» պատկերի օծում. ՖՈՏՈ

Բրազիլիայի Հայոց Թեմում կատարվեց «Սրբոց Նահատակաց» պատկերի օծում. ՖՈՏՈ

Հասարակական Ipress 2021-04-26 19:24:00 321
brazilia-hayoc-tem_A-smu.jpg

iPress.am-Հայ ժողովրդի պատմության անջնջելի էջերից մեկը 106 տարիներ առաջ հայատյացությամբ հայտնի Օսմանյան Թուրքիայի կողմից տեղի ունեցած ցեղասպանությունն է: Այո´, դա փորձ էր հայ ժողովրդի բնաջնջման, նրա կեղեքման.չենք վախենա ասել, որ մասամբ Թուրքիան կարողացավ իր առջև դրված խնդիրը իրեն հասանելիք բիրտ ձևով կատարել:

Թուրքիան Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր նահանգներում կատարեց այնպիսի մի ոճրագործություն, որ բառերը անկարելի են բացատրելու կամ նկարագրելու ցավալի այդ իրականությունը: Հայոց ցեղասպանությունը պատմական իրականություն լինելուց բացի նաև մեծագույն դաս է հայ ժողովրդի և կարելի է ասել աշխարհի յուրաքանչյուր ժողովրդի համար: Պատմական այդ իրողությունը 20-րդ դարի առաջին հանցագործությունն է, որի անպատժելիությունն ու ժխտողականությունը հանգեցրին մարդկության դեմ զազրելի այլ ոճիրների։

Հայոց ցեղասպանության պատմական իրականություն լինելը այսօր շատ պետությունների ընդունման սեղանին է դրված, և դեռ այս ամենի մասին պիտի խոսվի, պիտի ամենուր այս ճշմարտությունը բարձր ամբիոններից պատմվի, քանի որ այն արդեն անհերքելի փաստ է ամբողջ աշխարհի համար: Մեր սուրբ նահատակներից շատերը հալածվեցին իրենց կրոնական հայացքների համար, նրանք եղան ամուր վահանը Քրիստոսի խոսքերին՝ «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք եւ ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել:» (Մտթ. 5.1֊0-12)։

Нет описания.

2015 թ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց ցեղասպանության հիշատակը վավերացրեց սրբադասմամբ, հոգեհանգստի ամենամյա արարողություններին փոխարինելու եկավ հիշատակության կանոնը, այսուհետ ողջերս ենք խնդրելու սուրբ նահատակների բարեխոսությունը մեզ համար:

Բրազիլիայի հայոց թեմում տարվույս ապրիլ 24-ին և ընթացս սուրբ պատարագին ձեռամբ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի կատարվեց «Սրբոց Նահատակաց» պատկերի օծում: Վազգեն (սարկավագ) և Ներսես (դպիր) Եգիներյան եղբայրների բարերարությամբ և ի հիշատակ իրենց եկեղեցասեր ծնողի՝ Բյուզանդ Եգիներյանի հոգու խաղաղության և անմահության, սբ. Գևորգ մայր տաճարին ընծայվեց հայոց ցեղասպանությանը նվիրված «Սրբոց Նահատակաց» շնորհառատ պատկերը:

Բրազիլիայի հայոց թեմի հոգևորականաց և հավատացյալ ժողովրդի համար օրը կարևոր էր: Պետք է նշել, որ Բրազիլիայում մինչ այսօր ապրում են հայոց ցեղասպանության արհավիրքը ապրած շատ ու շատ հայորդիների սերունդեր, (Մեծամասամբ՝ Մարաշ և Հաճն):

Нет описания.

Պատկերը գեղեցիկ և հանդիսավոր կերպով դպրաց և սարկավագաց դասը բարձրացրեց վեր: Գինիով և ջրով լվանալուց հետո առաջնորդ սրբազան հայրը «Տէր Աստուած զօրութեանց եւ արարիչ ամենայն լինելութեանց» աղոթքով, Ամենասուրբ Երրորդության երկնառաք շնորհները հայցելով պատկերին, օծեց և սրբագործեց այն:

-Շատ ու շատ հայորդիների սրտերում միահյուսված է աղոթքը, արդարության հանդեպ վճռականությունը մեկ անգամ ևս եկավ և ապացուցվեց այս արարողությամբ: Սիրելի´ հայորդիներ, դարեր շարունակ հայ ժողովուրդը անցել է թշնամիների՝ մեր արյունով ներկված սրի տակով, բայց հակառակ նրանց՝ հայը եղել է չպարտվող մարդու տեսակ: Այս գաղափարի ապացույցը մենք տեսանք Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ:

Արցախյան վերջին գոյամարտի ընթացքում աշխարհի ժողովուրդների համար պատուհաս դարձած թուրքական ցեղախումբը մեկ անգամ ևս փորձեց կրկնել պատմությունը, բայց մեր զինվորների, մեր սուրբ նահատակների պայքարի և վճռականության շնորհիվ հայը չպարտվեց, հաղթեց գաղափարը, հաղթեց այն զինվորը, որը ապրել և դաստիարակվել էր դեռևս 100 և ավելի տարիներ առաջ գոյացած ոխով: Թող այս պատկերի մյուռոնաբույր անուշահոտությունը և հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների բարեխոսությունը խաղաղություն և անսասանություն պարգևի Հայաստան և Արցախ աշխարհին:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը