Բրազիլիայի առաջնորդանիստ սբ. Գևորգ հայկական եկեղեցում ջրօրհնյաց կարգ և բժշկության աղոթք կատարվեց

Բրազիլիայի առաջնորդանիստ սբ. Գևորգ հայկական եկեղեցում ջրօրհնյաց կարգ և բժշկության աղոթք կատարվեց

Հասարակական Ipress 2021-04-17 19:46:00 789
image-16-04-21-11-22-2_tEQEd.jpeg

iPress.am-Գրեթե երկու տարի է, ինչ ամբողջ աշխարհը համավարակի պատճառով հայտնվել է ցավի ու արտասուքի մեջ: Կորոնավիրուսի հաղթահարման համար օրեցոր բազմաթիվ նոր ծրագրեր են մշակվում. ասես մարդկային գործոնը այսօր ամեն բան թողած միմիայն լծված է պայքարելու  այս ցավալի համավարակի վերացմանը: Տարբեր են գաղափարները, թե որտեղից ի հայտ եկավ և մինչև ուր պետք է ձգտի գնալ այս կյանքակործան հիվանդությունը:

Այսօր աշարհում կորոնավիրուսի ամենից դաժան թվերը  արձանագրվում են նաև հայության համար կարևոր դարձած Բրազիլիայում: Ցավով ենք նշում այս թվերը, որոնք արձանագրվել են բնակչության զգալի մասի մոտ, բայց մինչև այսօր համավարակի զոհ է դարձել շուրջ 366 հազար մարդ, որոնց մեջ մեծ է նաև երիտասարդների թվաքանակը: Համավարակի դեմ ներկա պահին պայքարում է  12 միլիոն և ավելի մարդ: Ցավաբեր հիվանդության պատճառով Բրազիլիայի հայկական համայնքից մոտ երկու տասնյակ մարդ չի կարողացել հաղթահարել համավարակի ցավալի հարվածները և այն ավարտվել է մահով:

Երկիրը սահմանափակումներ է մտցրել մի շարք ոլորտներում: Եկեղեցիների փակ լինելու պատճառով Բրազիլիայի Հայոց Թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի գլխավորությամբ և թեմի հոգևորականաց դասի մասնակցությամբ  Սան Պաուլոյի հայկական սբ. Գևորգ մայր տաճարի մեջ Տերունական Խաչափայտի մասունքով ջրօրհնյաց կարգ և բժշկության աղոթք կատարվեց՝ տեղի հայ բնակչության, ինչպես նաև մեզ արդեն բարեկամ դարձած Բրազիլիայում ապրող մի շարք ժողովուրդների համար: Կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները ամբողջապես պահպանելով՝ այս գեղեցիկ արարողությունը կյանքի կոչվեց: Թեմի հոգևորականց դասը կազմակերպեց, որպեսզի օրհնված ջրերը հասնեն շատ ու շատ մարդկանց:

Թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը Բրազիլիայի հայ և օտար ժողովուրդներին համացանցի միջոցով չկոտրվելու և պայքարելու մեծագույն ուժ մաղթեց.

- Աղոթում ենք, որպեսզի Ամենակարող բժիշկը՝ Հիսուս Քրիստոսը իր բարձր հովանու տակ առնի ու պաշտպանի բոլորիս. չդադարենք և հակառակ չշրջվենք մեր Արարչից, Նա մշտամնա մեզ օգնում և առաջնորդում է դեպի պայծառ ու լուսավոր կյանք:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը