Բրազիլիայի Հայոց Թեմի առաջնորդի շնորհավորական ուղերձը մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Բրազիլիայի Հայոց Թեմի առաջնորդի շնորհավորական ուղերձը մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Հասարակական Ipress 2021-04-08 12:25:00 426
hogevorakan_ddMHv.jpeg

iPress.am-Թանկագին մայրեր և սիրելի քույրեր, Այսօր ավետման տոնն է: Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը եղավ բարի օրինակ ձեզ համար, նրա խոնարհ օրինակով այսօր հազարավոր մանուկներ են կրթվում և դաստիարակվում...Այս օրը խոնարհության տոնն է, այսօր Մայրը Քրիստոսի աստվածսիրության վառ լույսը եղավ մեզ համար: Եվ ինչպես Մարիամ Աստվածածինը իր խոնարհությամբ մոտ է դարձել Աստծուն, այդպես էլ դուք սիրելի մայրեր, ձեր մեջ կրելով Աստվածածնի բարի օրինակը մոտենում էք Արարչին` նմանվելով Նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ: 

Մեր ժողովրդի հարուստ ընկալումներում մայրությունը միշտ սրբազան է եղել, և հավատարմությունն այդ ավանդույթներին շարունակվում է առ այսօր։ Մայրության սրբազան ընկալումը կրկին իր ապացույցը գտավ Արցախյան պատերազմի ցավալի օրերին:

Շատ ու շատ մայրեր քայլեցին այն քարքարոտ ու փշոտ ճանապարհներով, որով քայլեց սուրբ Աստվածածինը, երբ իր Որդուն դեպի խաչն էին տանում, այս ցավալի պատերազմի օրերին բազմաթիվ մայրեր իրենց որդիներին ճանապարհեցին պաշտպանելու սրբազան հողն ու սրբազան ընտանիքը, բայց շատերը ցավոք ետ չվերադարձան ու մնացին բարձունքում:

Մեր հատուկ զօրակցությունն ու աղոթքն ենք բերում Ձեզ՝ հերոսածին մայրեր և քույրեր, աղոթում և հայցում ենք Տիրամոր բարեխոսությունը ձեզ համար՝ որպեսզի Երկնավոր մեր Հայրը Իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ձեզ, ձեր վիրավոր ընտանիքներին ու զավակներին՝ պարգևելով հոգենորոգ կյանքի վառ ու պայծառ արշալույսներ:

Нет описания.

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը