Բոլորը սպասողական են

Բոլորը սպասողական են

Հասարակական Ipress 2022-03-19 11:18:00 1080
zinvor_MaTdx.jpg

Hraparak.am- Հայաստանում բոլորը՝ իշխանություն, ընդդիմություն, արեւմտամետներ, ռուսամետներ, անկախականներ, միութենական հանրապետության ջատագովներ, բիզնեսմեններ, գործազուրկներ, Ռուսաստան խոպան մեկնողներ, խոպանից ստացվող եկամտով ապրողներ․․․ բոլորը, շունչները պահած, սպասում են ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծմանը։ Յուրաքանչյուրը, իհարկե, այդ հանգուցալուծման իր տեսլականն ունի եւ իր վախերը։

Իշխանությունը երազում է, որ այն հանգուցալուծվի Արեւմուտքի օգտին, եւ իրենք հանգիստ խղճով բացեն խաղաղության դարաշրջանն ու գնան Վրաստանի ճանապարհով՝ թուրքական կապիտալն ու թուրքերի հոսքը դեպի Հայաստան ապահովելով։ Ոչինչ, որ այդ պարագայում, ուզես, թե չուզես՝ Արցախը լիովին կտարանջատվի Հայաստանից եւ կգնա իր ճանապարհով, ավելի շուտ՝ կհայտնվի օդից կախված անորոշ վիճակում։

Ընդդիմությունն ուզում է, որ Ռուսաստանը հաղթի եւ անցնի Հարավային Կովկասին՝ սանձի Ադրբեջանի ու Թուրքիայի նկրտումները տարածաշրջանում, Արցախում կայունացնի իրավիճակը եւ ձեռնամուխ լինի Հայաստանում իշխանափոխությանը, քանզի հույս ունեն, որ համոզվեց՝ Նիկոլ Փաշինյանը վստահելի պարտնյոր չէ։ Հայ բիզնեսմենները հետեւում են իրադարձությունների ընթացքին՝ հույս փայփայելով, որ ինչ-որ բանով կօգտվեն Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արեւմտյան պատժամիջոցներից։ Խոպանչիները սպասում են՝ տեսնեն, թե երբ է կարգավորվելու վիճակը, որ մեկնեն արտագնա աշխատանքի։

Ռուսաստանում հարազատներ ունեցողները տագնապած են, որ ստիպված են լինելու բարեկամներին ընդունել ու զրկվել նրանց ուղարկած տրանսֆերտներից։ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում բարեկամներ ունեցողները վախենում են, որ այլեւս չեն կարող մեկնել արեւմտյան երկրներ։ Մի խոսքով՝ բոլորն ինչ-որ ձեւով կախված են ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ելքից։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը