ԽԵԼՔԻ՛ ԵԿԵՔ. բժշկի կոչը

ԽԵԼՔԻ՛ ԵԿԵՔ. բժշկի կոչը

Հասարակական Ipress 2020-05-29 18:34:00 3102
Հետևեք մեզ՝ Telegram-ում
brk_T5pfD.jpg

Այս անգամ կրծքագեղձից չեմ խոսելու Հարգելի՛ ընթերցող, Տարիներ շարունակ իմ այս մասնագիտական էջում և կայքում կատարել եմ գրառումներ և տեղադրել հոդվածներ կրծքագեղձի առողջության և հիվանդությունների մասին, տվել բազմաթիվ խորհուրդներ, արժանացել ձեր վստահությանը, ինչի շնորհիվ էջիս հետևորդների թիվը հատել է 25000-ի շեմը:

Այսօր կրծքագեղձից չեմ խոսելու, բայց, օգտվելով էջ ունենալու հնարավորությունից և հուսով եմ նաև ձեր վստահությունից, ուզում եմ ձեզ հետ կիսվել բոլորիս հայտնի համավարակի (կորոնավիրուսի - COVID19-ի) վերաբերյալ իմ մտքերով և հորդորներով: Մի երիտասարդ կնոջ հետ վիրուսի թեմայով երեկ ունեցած զրույցս ստիպեց ինձ գրառում անել այստեղ։ Զրուցակիցս հանգիստ և քմծիծաղով ասում էր, որ չի հավատում վիրուսի գոյությանը, և եթե անգամ այն կա, ապա սովորական գրիպ է, պարզապես դիտմամբ բարդացնում են:

Կարծում եմ' դուք արդեն գիտեք իմ կարծիքը այս ամենի մասին, կամ, առնվազն ենթադրում եք բժշկի վերաբերմունքը իրավիճակի նկատմամբ: Ես նրան փորձեցի բացատրել, որ անկախ նրանից նա հավատում է վիրուսի գոյությանը թե չէ, վախենում է, թե ոչ, միևնույն է, վարակն իր սև գործը անում է: Լավ է, որ այս կինը խիզախ է, բայց պատերազմում խիզախությունից բացի, նաև խելքով է պետք կռվել: Սա պատերազմ է, հարազատնե՛րս: Միևնույն է, մարդը հաղթելու է այս պատերազմում, բայց խելացիորեն պայքարելու դեպքում կորուստները քիչ կլինեն:

Եկեք ֆիքսենք մի քանի առանցքային կարևոր բան. ????Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փուլում դա որևէ կապ չունի: Չի բացառվում, որ երբևէ դա հստակ չենք էլ իմանա: Այսօր այն կա և առայժմ հաղթում է։ Անգամ չեմ էլ ուզում երկար խոսել վիրուսի լինել - չլինելու, դավադրական այլ տեսակետների մասին և այլն: Ինձ համար փաստը երկկողմանի թոքաբորբով ահռելի քանակով պացիենտներն են (որոնք դեռ 10 օր առաջ հանգիստ ապրում էին), ոչ թե youtube-ում տեղադրված անանուն ձայնով դավադրություն պատմող անհասցե տեսանյութերը:

Կեղծ լուրերին հավատալը մի քանի պատճառ ունի։ Դրանցից մեկը ենթագիտակցական ինքնապաշտպանություն է, երբ մարդուն թվում է, թե ամեն բան հասկացել է և, քանի որ ինֆորմացված է, ուրեմն պաշտպանված է: Մյուս պատճառն էլ կրթական ցածր մակարդակն է, կամ եթե կրթությունը բավարարում է, ուրեմն ոլորտն է խիստ տարբեր: Իսկ մտածված կեղծ լուրեր տարածողներին, կարծում եմ, բնութագրելու անհրաժեշտություն չկա: ????Շատերն ասում են' «ես որևէ ծանոթ չունեմ, որ հիվանդ է, այդ պատճառով էլ չեմ հավատում»: Իսկ ես, օրինակ, հատուկ սահմանած ժամ ունեմ, որ զանգում եմ կորոնավիրուսով վարակված իմ մտերիմ և ծանոթ մարդկանց' հետաքրքրվելու նրանց որպիսությամբ: Հասկացեք վերջապես, մի քանի հազար հիվանդ մի քանի միլիոնի մեջ հնարավոր է և չնկատեք, բայց այսպես շարունակելու դեպքում ամեն բան կփոխվի դեռ...

Համավարակի ավարտին հնարավոր է բոլորս ունենանք առնվազն մեկ ծանոթ, որ մահացած լինի վիրուսից: Եվ կապ չունի, թե նա ուներ ուղեկցող հիվանդություն, թե ոչ. փաստն այն է, որ նա մինչ համավարակը հանգիստ ապրում էր իր ուղեկցող հիվանդության հետ: ????Եթե բոլորին ամեն ինչում մեղադրող մարդկանց հարցնես' գիտե՞ն արդյոք, թե ինչ է պետք անել ստեղծված իրավիճակում, հավանաբար պատասխան չես լսի... Մեղադրելը հեշտ է, փորձեք գործ անել... Չկա աշխարհում մի պետություն, որ վստահ լինի, որ ճիշտ է անում, կամ ճիշտ է արել այս վիրուսի դեմ պայքարում: Բոլորը շվարած մեկը մյուսին են նայել' փորձելով սովորել մյուսների սխալների վրա: Դեռ մեծ հարց է' ինչ ընթացք կունենա համավարակը առաջիկայում այն երկրներում, որտեղ կարծես որոշ հաջողության են հասել:

Պարզ է մի բան. համենայն դեպս այս փուլում միակ հասկանալի ելքը հասարակության իմունիտետի ձևավորումն է: Կարճ ժամանակում արդյունավետ դեղամիջոցի կամ պատվաստանյութի ստեղծումը քիչ հավանական է, ուստի մնում է հիվանդանալ և լավանալ: Հասկանալի է, որ ոչ բոլորի մոտ այն կհաջողվի, բայց բժիշկների օգնությամբ ծանր հիվանդների մեծ մասը կարող է բուժվել: ????Պացիենտների միայն 5-10%-ը կարիք ունի բժշկի ինտենսիվ հսկողության: Իսկ եթե վարակվածները հազարներով են, իսկ եթե հարյուր հազարներ լինեն... 5-10%-ը արդեն քիչ չի թվա: Նման չէ՞ պատերազմի... Իսկ եթե վիրուսին չհավատացողի, կամ ծննդյան տարեդարձը հարյուր հոգով նշողի, համբուրվելով բարևողի, ֆեյսբուքում «հերիքա սուտ թվեր» գրողի, փակ տարածքում դիմակ կրելու համար վիճողի, «ինձ բան չի կպնի» ասողի ծնողին կամ հարազատին բժշկի օգնության կարիք լինի, բայց հիվանդանոցում այլևս տեղ չլինի, ու՞մ են նրանք մեղադրելու։ Եվ պարտադիր չէ միայն վիրուսից բուժվելու համար...հետո տեղ չի լինի նաև ուռուցքից, ինֆարկտից և, վերջապես, երեխաներին անգամ այլ հիվանդություններից բուժելու համար: Արդեն հասկանալի է, որ աշխարհը անվերջ չի կարող փակվել, հետո սովի հետևանքները ավելի աղետալի կլինեն: Սակայն պետք է ընդունել իրականությունը: Մեզ բաժին է հասել այն, ինչ ունենք:

Մի՛ արեք այնպես, որ ձեզ տանը նստեցնելու համար անգամ ոստիկան պետք չգա (ինքներդ դուրս չեք գա): Ամբողջ աշխարհը վազում է ականապատված դաշտի վրայով: Դեռ լավ է, որ կորոնավիրուսը «բարեխիղճ» է գտնվել և «մահացու ականները» միայն 5%_ի չափով է «դաշտում» տեղադրել: Խնդրանքս և հորդորս այն է, որ «ոտքերի տակ նայեք», այսինքն, եթե ասում են փակ տարածքում դիմակ կրեք, ուրեմն կրեք, այս տարի ծնունդ մի՛ նշեք, որ հաջորդ տարի նշելիս ձեր տատիկը կամ ծնողը նույնպես մասնակցի այդ ծննդին, խանութում հայկական կլոր հերթեր մի՛ ստեղծեք, ստահոդ նյութեր մի տարածեք: Արևելյան Ասիայի շատ երկրներում, եթե փորձեն անգամ բաց տարածքում առանց դիմակ հայտնվել, հասարակության կողմից անգամ հնարավոր է կոշտ վերաբերմունքի արժանանան: Այսպես թե այնպես, մի օր ընդունելու եք «խաղի» նոր կանոնները, կարևորն այն է , որ դուք ինքնուրույն այն ընդունենք, և ոչ թե կորոնավիրուս կոչված թշնամին ձեզ դաժանորեն ստիպի դա անել: Շատ եմ ուզում, որ ամեն բան այլ սցենարով գնա, և իմ այս ճառը ավելորդ լինի. ասենք բնությունը խղճա մեզ և վիրուսի ուժը թուլանա, կամ հրաշքով շատ արդյունավետ դեղ կամ պատվաստանյութ գտնեն, բայց այս պահին ձեր զենքը ձեր խելամտությունը կլինի:

Ես նաև գիտակցում եմ, որ իմ խոսքերը այսպես ասած քչերին «կհասնի», բայց եթե անգամ այդ քչերը փորձեն ավելի սթափ նայել իրավիճակին, փոխեն իրենց վարքագիծը, և գոնե մեկ հիվանդասենյակ դրա հետևանքով դատարկ մնա և կարիքավորի հասնի, ուրեմն զուր գրած չեմ լինի...

Ձեր բժիշկ Արթուր Ավետիսյան Հ. Գ. Հոդվածներիս վերջում միշտ գրում եմ՝ Առո՛ղջ եղեք, այս անգամ հավելում եմ' ԽԵԼՔԻ՛ ԵԿԵՔ
 

Поделиться
Класс
Send
06bacbc7-5fc3-407e-8da3-65a612f8adc7_8jxmG.jpeg

«Մահվանդ պահին ուժեղ մկանային ցնցում եմ ապրել, հազիվ էի կարողանում շնչել»․ զոհված զինվորի հոր հուզիչ նամակը՝ որդուն

bd40d16d-c0aa-4437-833a-a646cdf94253_ucQSA.jpeg

Զինծառայող է վիրավորվել. Նրա Վիճակը ծայրահեղ ծանր է

avet_1d22p.jpg

Ինչ գերշքեղ նվեր է տվել Ավետ Բարսեղյանը Նազենի Հովհաննիսյանին

sofi-devoyan_EjLUT.jpg

Սոֆի Դևոյանի լողազգեստով գերշքեղ հանգիստը Դուբայում

malatia-1_IAaUQ.jpg

30 տարի էս տոնավաճառին բան չէր պատահել ու հանկարծ ինքը եկավ ու որոշեց, որ պատահելու է

rubli_iSSqR.jpeg

Ռուբլու և դոլարի նոր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

malatia_661wK.jpg

«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կկասեցվի. առևտրականները զայրացած են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

papikyan-1_fz70o.jpg

ՊՆ-ն պարզաբանում է Սուրեն Պապիկյանին վերագրվող առանձնատան տեղեկությանը

vraert_wsiT-.jpg

Մահվան ելքով վրաերթ․ Վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

banak_FvEGs.jpg

«Իրենց թունավորել են, իրենք մահացած են եղել, նոր բենզինը լցրել են». հրդեհից մահացած զինծառայողի ծնողներ

papikyan_4DqRb.jpg

Սուրեն Պապիկյանի դղյակը. Մանուել Մանուկյան․ ՖՈՏՈ

prosyan_tXryI.jpg

Լույսերը անջատել եք, որ էս երեխեքն էլ կոտորվե՞ն․ պոստ ենք պահում

Կրթություն 1191

Հայտնի են գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը

Իրադարձային 843

Լույսերը անջատել եք, որ էս երեխեքն էլ կոտորվե՞ն․ պոստ ենք պահում

Բանակ 786

Զինծառայող է վիրավորվել. Նրա Վիճակը ծայրահեղ ծանր է

Բանակ 459

«Իրենց թունավորել են, իրենք մահացած են եղել, նոր բենզինը լցրել են». հրդեհից մահացած զինծառայողի ծնողներ

Իրադարձային 405

30 տարի էս տոնավաճառին բան չէր պատահել ու հանկարծ ինքը եկավ ու որոշեց, որ պատահելու է

Life 390

Ինչ գերշքեղ նվեր է տվել Ավետ Բարսեղյանը Նազենի Հովհաննիսյանին

Քաղաքական 384

Սուրեն Պապիկյանի դղյակը. Մանուել Մանուկյան․ ՖՈՏՈ

Իրադարձային 348

Պարեկների և բժիշկների  շնորհիվ՝ անգիտակից վիճակում փողոցում գտնվող հղի կնոջ ու նրա պտղի կյանքը հնարավոր է եղել փրկել․ ՖՈՏՈ

Բանակ 339

Ուրախ լուր. Օրերս այրվածքներ ստացած Գարուշ Սարգսյանի կյանքին վտանգ չի սպառնում

Բանակ 333

Հրդեհի հետեւանքով մահացած Սերգեյը անճանաչելի է եղել. ԴՆԹ անալիզ է նշանակվել