Բիլ Գեյթսը հայտնել է, թե երբ աշխարհը կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին

Բիլ Գեյթսը հայտնել է, թե երբ աշխարհը կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին

Միջազգային Ipress 2020-04-07 13:11:00 5763
105189375y2a2493cthumb_47LWl.jpg

Ամերիկյան Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված կարանտինային ռեժիմից մարդիկ կարող են բնականոն կյանքի վերադառնալ միայն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առկայության և դրա լիարժեք հասանելիության դեպքում, գրում է scmp.com կայքը։

Սպասվում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հաջորդ տարվանից շուտ հասանելի չի լինի։

«Զարգացած երկրները, ինչպես ԱՄՆ-ն, վաղ թե ուշ կկարողանան հաղթել վիրուսին, սակայն այն պետք է հաղթահարել համաշխարհային մակարդակով»,- նշել է Գեյթսը կիրակի Fox News լրատվականին տված հարցազրույցի ընթացքում։

«Կյանքի սովորական ռիթմին չենք կարող վերադառնալ, մինչև որ պատվաստանյութը չլինի, ամբողջ աշխարհը չի կարողանա վերադառնալ․․․»,- նշել է Գեյթսը։

 Գեյթսը, նշելով, թե կորոնավիրուսի հաղթահարման համար որոնք պետք է լինեն ԱՄՆ կառավարության հետագա քայլերը, խոսել էր պատվաստանյութի ստեղծման վրա կենտրոնանալու անհրաժեշտության մասին։

«Արդեն հիմա կարելի է սկսել գործարաններ կառուցել, որտեղ այդ պատվաստանյութերը կարտադրվեն, և գնել տարբեր դեղամիջոցների պատրաստման համար անհրաժեշտ սարքավորումներ։ Այս գործում կարևոր դեր պետք է կատարի դաշնային կառավարությունը, քանի որ մասնավոր ընկերությունները չեն կարող իրենց վրա նման ռիսկ վերցնել»,- կարծում է Գեյթսը։

Հայտնի է, որ գործարարը դեռևս հինգ տարի առաջ էր կանխատեսել, որ մարդկության համար ամենամեծ սպառնալիքներից են համարվում վիրուսները, որոնց դեմ պայքարին աշխարհը դեռևս պատրաստ չէ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը