ԲՀԿ պատգամավորները սկանդալային տեսանյութի մասին

ԲՀԿ պատգամավորները սկանդալային տեսանյութի մասին

Քաղաքական Ipress 2020-06-18 14:13:00 1497
bhkakanner_uPk9M.jpg

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ջրատարում (հայտնի չէ, թե կոնկրետ որ) մեծ թվով կուսակցական անդամատոմսեր «լողում»։

Տեսանյութը նկարահանած երիտասարդները ջրից դուրս են հանում տասնյակ անդամատոմսեր, որոնք, ըստ տարածված տեսանյութի, ԲՀԿ անդամատոմսեր են։

Տեսանյութի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից։ Արման Աբովյանը մեզ հետ զրույցում նշեց․«Քանի որ գնում է կատաղի տեղեկատվական պատերազմ, ամեն ապատեղեկատվություն, ամեն սադրանք սպասում ենք։ Բայց կոնկրետ այդ դրվագի հետ կապված տեղեկություն չունեմ»։ Factor.am-ի հարցին՝ արդյո՞ք կարծում է, որ տեսանյութը իրականությանը չի համապատասխանում, Արման Աբովյանը պատասխանեց․ «Իհարկե»։

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Պետրոսյանը տեսանյութի առնչությամբ ասաց, որ չի հավատում, թե նման բան կա։ «Դա, երևի, ինչ-որ մեկի ձեռքի գործն է՝ ցույց տալու համար, որ իբր արդեն «Բարգավաճ Հայաստան»-ի նավը խորտակվում է և, այսպես ասած, առնետավազք է տեղի ունենում։ Դա, երևի, այդպիսի իմիտացիա անելու նպատակով է ստեղծվել։ Հավաստիացած եմ, որ դա կեղծիք է, բայց եթե անգամ դա ճշմարտություն է, հիմա ով որ իր անդամատոմսը հանձնում է կամ դուրս է գալիս կուսակցությունից, դա նրա սահմանադրական իրավունքն է, բայց այդ եղանակով դուրս գալ կուսակցությունից․․․անդամատոմսը գետը նետելուց հետո այդ մարդը պետք է իրեն աղբամանը նետի, որովհետև դա հարգանք չի պետականության նկատմամբ։ Դու կարող ես կուսակցության հետ անհամաձայնություն ուեննալ, դուրս գալ, բայց անդամատոմսը գետը նետել, դա նկարահանել, դա աննորմալ մոտեցում է»։ Պատգամավորն ընդգծեց, որ ավելի շատ հակված է կարծել, թե տեսանյութը կեղծ է։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am-ում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը