BBC-ի բացահայտումը. ինչպես է տեղի ունեցել հայ գերիների սպանությունը

BBC-ի բացահայտումը. ինչպես է տեղի ունեցել հայ գերիների սպանությունը

Միջազգային Ipress 2020-10-24 12:07:00 214683
gerineri-spanwtyun_51AN8.png

BBC-ի ռուսական ծառայությունը հետաքննություն է անցկացրել համացանցում հայտնված մի տեսանյութի առնչությամբ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում երկու հայի:

Նախ ռուսական ծառայությունը նկատում է, որ հայկական կողմը նույնականացրել է մահացածներին եւ նշել, որ նրանք են 1947 թվականին ծնված Բենիկ Հակոբյանն ու 1995 թվականին ծնված Յուրի Ադամյանը:

«Կադրում լսվում է տղամարդու ակցենտով խոսքը, որը նրանց ասում է բարձրացնել ձեռքերը եւ քայլել: Նա նաեւ ադրբեջաներեն դիմում է իր զինակիցներին եւ խնդրում չծեծել գերիներին: Երիտասարդ գերին՝ Յուրի Ադամյանը, հանում է հագուստը, ապա բարձրացնում ձեռքերը եւ դուրս գալիս կադրից: Բեն Հակոբյանի հագին եւս զինվորական վերնազգեստ է: Տեսանյութում երևում է, թե ինչպես են զինվորները նրան քարշ տալիս գետնին, իսկ վերջինս էլ ցավից տնքում է: Երկրորդ տեսանյութում էլ երևում է նրանց գնդակահարելու կադրերը: Կադրերից երևում է, որ նրանց ձեռքերը կապված են, ուսերին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դրոշներն են», – նշում է լրատվական ծառայությունը:

Ապա ծառայությունը հոդվածում շարունակում է. «Նրանք նստած են աստիճաններին, ապա կադրում լսվում է. «նշան բռնել ճակատներին», հնչում է կրակոց, եւ մարմինները վայր են ընկնում գետնին»:

BBC-ն հաստատում է, որ կադրում հնչող տղամարդու ձայնում նկատվում է ադրբեջանական ակցենտ, որը կարող էր ունենալ հենց բնիկ, այնտեղ ծնված անձը: Բացի այդ, նրանք հաստատում են, որ առաջին եւ երկրորդ տեսանյութերի հայ մարդիկ նույնն են:

Ապա լրատվական ծառայությունը նշում է, թե որն է համարվում ռազմական հանցագործություն եւ նկատում, որ Ժնեւյան կոնվենցիաներին միացած է նաեւ Ադրբեջանը:

Ավելին, BBC-ն ուսումնասիրել է տեսանյութերը եւ պարզել, որ այս տեսանյութերը նկարահանված են Հադրութում՝ ամենաթեժ մարտերի վայրում: Նշվում է, որ տեսանյութերը համացանցերում հայտնվել են հոկտեմբերի 15-ին:

BBC-ն այս տեսանյութերը ցուցադրել է նաեւ բրիտանացի նախկին ռազմական հետախույզի, որը համաձայնվել է մեկնաբանել այն, սակայն պայմանով, որ կմնա անանուն: Եվ նա հաստատել է, որ սա իսկական սպանություն է:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը